ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանից սիրով. Փաշինյանի հակառուսական համբույրները նրան սպառնում են աղետով»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոր տարվա տոներից անմիջապես հետո, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարեց իր երկրի ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին դա դարձնելով անորոշ, բայց միևնույն ժամանակ բավականին կոնկրետ, և, ինչպես միշտ, իր համար տեղ թողնելով քաղաքական մանևրների համար, գրում է pravda.ru–ն։ Բացատրելով ՀԱՊԿ-ին մասնակցելուց Հայաստանի հրաժարվելու պատճառները Փաշինյանը ասաց, որ սառեցման և դուրս գալու հիմնական դրդապատճառը միջազգային զենքի շուկայի վրա արևմտյան սահմանափակումներն են։ Նա այդ մասին հայտարարեց հունվարի 14-ին կայացած քննարկման ժամանակ մասնակցելով «Հայաստանը և աշխարհը ռիսկերի և հնարավորությունների խաչմերուկում» միջազգային ֆորումին, որին մասնակցում էին ԱՄՆ-ի և ԵՄ երկրների դեսպանները։ Ավելին, Նիկոլ Վովաևիչը ևս մեկ համարձակ հայտարարություն արեց մեղադրելով Ռուսաստանին Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու ցանկության բացակայության մեջ և ՀԱՊԿ-ին անդամակցությունը որակեց որպես օտարերկրյա զենքի գնման սահմանափակում: «Մեզ հասկացրին, որ անհրաժեշտ է պարադիգմայի փոփոխություն: Հետևաբար, մենք օրինական որոշում ենք կայացրել սառեցնել մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին», - հայտարարեց նա:

Ավելին, հարկ է նշել, որ 2025 թվականի նոյեմբերին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն արդեն իսկ հայտարարել էր, որ Հայաստանը փաստացի դուրս է եկել ՀԱՊԿ-ից: Ի վերջո, Փաշինյանն ինքն էր լրատվամիջոցներին հաղորդել 2026 թվականի փետրվարին կազմակերպությունից լիակատար դուրս գալու մասին, և հիմա, կարծես, ժամանակը մոտենում է։ Սակայն սա վերջին մեկ տարվա ընթացքում Նիկոլ Վովաևիչի կողմից Ռուսաստանին ուղղված առաջին նման սիրային համբույրը չէր:

Շատ քաղաքագետներ նման հայտարարությունները կապում են ոչ թե երկու երկրների հարաբերություններում առկա իրական խնդիրների, այլ Փաշինյանի ցանկացած գնով ԵՄ-ին միանալու ցանկության հետ։ Այսպիսով, դեկտեմբերի 10-ին Հայաստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրեց Գերմանիայի հետ։ Հենց այդ ժամանակ Փաշինյանն ու Մերցը ընդհանուր լեզու գտան ռուսական սպառնալիքի հարցում։ Փաշինյանն առաջին անգամ Բեռլինում հայտարարեց, որ երկու երկրների միջև հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի և հիմնված են «ժողովրդավարական արժեքների» վրա։

Այսպիսով, Փաշինյանը հաստատեց այն, ինչ շատ քաղաքագետներ ասում էին շատ ավելի վաղ, այն է վաղ թե ուշ Հայաստանը կլքի ՀԱՊԿ–ը, բայց ցանկանում է դուրս գալ իր սեփական պայմաններով և իրեն հարմար ժամանակ։ Այնուհետև Փաշինյանը շատ զգուշորեն հստակեցրեց, թե ինչպես է իրականում վերաբերվում ՀԱՊԿ-ին։ Նրա խոսքով «աննախադեպ մարտահրավերների» ներկայիս շրջանում, երբ ժողովրդավարությունները բախվում են արագ տարածվող և հիբրիդային սպառնալիքների, միայն համակարգված գործողությունները կարող են ամրապնդել կոլեկտիվ ժողովրդավարական դիմադրողականությունը»։

Բայց սա Փաշինյանի միակ նման քայլը չէր։ Ավելի վաղ՝ նոյեմբերի 12-ին, ՌԴ Արտաքին հետախուզական ծառայությունը՝ SVR-ն հրապարակել էր «Երևանի համբույրը» վերնագրով զեկույց, որում նշվում էր, որ ԵՄ-ի հետ լիարժեք ասոցացման կարգավիճակ ստանալուց առաջ Փաշինյանը արագորեն սկսել է խզել տնտեսական կապերը Ռուսաստանի հետ և, ինչպես նորաձև է Եվրոպայում, փորձում է աջակցել Ուկրաինային։ Դա մասնավորապես սկսելով գնել ուկրաինական հացահատիկ, որը գրեթե 50%-ով ավելի թանկ է, քան ռուսական հացահատիկը։ Եվ այդ գնային տարբերությունը ծածկելու համար «ամեն կոպեկ հաշվող» հայկական ղեկավարությունը որոշել է օգնության համար դիմել ԵՄ–ին, և մասնավորապես Ֆրանսիային։ Սակայն պատասխան դեռևս չի ստացվել։ Երևում է, որ Մոլդովայից և, առաջին հերթին, Ուկրաինայից հետո երրորդ հետխորհրդային մակաբույծն է, կարծես, իր տեղը փնտրում։

Նոյեմբերի 12-ին ճեպազրույցի ժամանակ Հայաստանի ներկայիս վարչապետը մեկնաբանել էր ոչ միայն ռուսական SVR-ի զեկույցը, այլ նաև արտասահմանյան հովանավորների կողմից ֆինանսավորվող նոր հայկական հետախուզական ծառայության ստեղծումը։ Հեշտ է կռահել, թե ո՞ւմ է հիմնականում թիրախավորելու նոր կառույցը։ Նորաստեղծ հետախուզական ծառայության հիմնական նպատակը կլինի աշխատանքը Ռուսաստանի դեմ ինչպես Հայաստանի ներսում՝ թիրախավորելով ռուսամետ ուժերին ու ակտիվիստներին, այնպես էլ Ռուսաստանի ներսում՝ Հյուսիսային Կովկասը անկայունացնելու համար։ Լրագրողի ուղիղ հարցին, թե ո՞ւմ է թիրախավորելու այդ կազմակերպությունը, Փաշինյանը պատասխանեց իրեն դուր եկած և բոլորին ցավալիորեն ծանոթ «լայքային» ոճով և հաշվի առնելով առաջիկա ընտրությունները իրեն հավատարիմ ոճով ոչինչ հստակ չասաց դիմելով ընդհանուր հայտարարությունների այն մասին, որ այդ այդ ծառայությունը սպառնալիք չէ Ռուսաստանի համար։

Այսպիսով, անցած տարվա ընթացքում Փաշինյանը.

–սկսեց խզել տնտեսական կապերը Ռուսաստանի և որոշ այլ ԱՊՀ երկրների հետ,

–փաստացի դուրս եկավ ՀԱՊԿ–ից,

–ուժեղացրեց ճնշումը Հայաստանում ռուսամետ ուժերի վրա,

–իր տարածքում ստեղծեց օտարերկրյա վերահսկողության տակ գտնվող հետախուզական գործակալություն։

Այսպիսով, ներկայիս վարչապետ Փաշինյանի քաղաքական և լրատվական շոուն շարունակվում է. պետք է սպասել նրա ավելի շատ «համբույրների» ինչպես Ռուսաստանում, այնպես էլ երկրի ներսում, որտեղ ճնշումը ուժեղանում է ռուսամետ ակտիվիստների, մասնավորապես Հայ Առաքելական Եկեղեցու վրա։ Եվս մի քանի «համբույրներ» և մենք կտեսնենք հակառուսական նոր նախագիծ Հարավային Կովկասում։ Ավելի ու ավելի պարզ է դառնում. Փաշինյանը ցանկանում է անջատել Հայաստանը Ռուսաստանից և աջակցել Ուկրաինային։ Մնում է միայն մեկ հարց. հասարակության որքա՞ն մասն է աջակցում այս սցենարին։ Պատասխանը մենք շուտով կտեսնենք, հունիսին Հայաստանում նշանակված են նոր խորհրդարանական ընտրություններում և հայ ժողովուրդը պետք է ընտրի. լինել Փաշինյանի հետ, բայց առանց եկեղեցու, թե՞ եկեղեցու հետ, բայց առանց Փաշինյանի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular