ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՕԿ-ի 7 երկրպագու մահացել է Ռումինիայում տեղի ունեցած վթարի հետևանքով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հունական ֆուտբոլը սգում է ծանր կորուստ։ ՊԱՕԿ-ի յոթ երկրպագուներ ողբերգականորեն մահացել են միկրոավտոբուսի վթարի հետևանքով, երբ ուղևորվում էին Ֆրանսիա՝ ներկա գտնվելու Եվրոպա լիգայի շրջանակում «Լիոնի» դեմ կայանալիք հանդիպմանը։

Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ռումինիայի տարածքում։ Միկրոավտոբուսը, որում գտնվել է 10 երկրպագու, ճակատային բախում է ունեցել բեռնատարի հետ։ Բացի զոհերից, ևս երեք ուղևոր ստացել է ծանր մարմնական վնասվածքներ։

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտնել է, որ «խորապես ցնցված է» տեղի ունեցածից և իր անկեղծ ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին ու ՊԱՕԿ-ի համայնքին։

ՊԱՕԿ-ի նախագահ Իվան Սավիդին հանդես է եկել հուզիչ հայտարարությամբ՝ նշելով, որ անասելի ողբերգություն է թակել ակումբի դուռը.

«Ես ավերված եմ երիտասարդների՝ մեր սիրելի թիմի երկրպագուների անարդար կորստից, ովքեր ճանապարհ էին ընկել՝ սատարելու իրենց ՊԱՕԿ-ին։ Սգում եմ նրանց ընտանիքների և մեր միլիոնավոր հայրենակիցների հետ։ Թող Աստված հանգստություն տա նրանց հոգիներին։

Այս երեխաները ՊԱՕԿ-ի երեխաներն են, նրանք մեր մեծ ընտանիքի անդամներն են։ Իսկ մենք ամեն ինչ անում ենք մեր ընտանիքի համար և ոչ ոքի մենակ չենք թողնում։ Աղոթում եմ, որ ամեն ինչ բարեհաջող ավարտվի նրանց համար, ովքեր վիրավոր են և այս ժամերին կենաց-մահու պայքար են մղում»։

Ակումբը ներկայացուցիչներ է գործուղել Ռումինիա՝ տուժածներին տեղում աջակցություն ցուցաբերելու համար։

Հարյուրավոր երկրպագուներ հավաքվել են Սալոնիկի «Տումբա» մարզադաշտի մոտ՝ մոմեր վառելու, ինչպես նաև ակումբային շարֆեր ու դրոշներ թողնելու համար։ Ակումբի մարզիչները, ֆուտբոլիստներն ու պաշտոնյաները ևս ծաղիկներ են խոնարհել ի հիշատակ զոհվածների։ ՊԱՕԿ-ը սգո նշան է տեղադրել սոցիալական ցանցերի իր բոլոր էջերում՝ հրապարակելով հուզիչ ուղերձ. «Ժամանակը կանգ է առել… Միայն մեկ ցանկություն կա՝ այլևս երբեք…»:

Ըստ Greek City Times-ի՝ չնայած ՊԱՕԿ-ի խնդրանքին, ՈւԵՖԱ-ն որոշել է չհետաձգել հինգշաբթի օրը նախատեսված հանդիպումը։ Կառույցը ցավակցություն է հայտնել տուժածներին և նշել, որ կիսում է ՊԱՕԿ-ի վիշտը։

«Լիոնը» պաշտոնապես հաստատել է, որ կայանալիք խաղից առաջ հատուկ արարողությամբ կհարգի զոհված երկրպագուների հիշատակը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular