ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


9 մթերք, որ օգնում են իրենց «նմանակ» օրգանին

ՖՈՏՈ

Քչերի մտքով անցած կլինի, որ «Մենք այն ենք, ինչ ուտում ենք» արտահայտությունը պետք է հասկանալ բառացի։ Ձեզ ենք ներկայացնում 9 մթերք, որոնք նման են այն օրգաններին, որոնց համար նրանք օգտակար են։


Գազար - աչք


Եթե գազարը լայնակի կտրատենք, ապա կտեսնենք, որ այն նման է մարդկային աչքին։ Գազարի օգտակարությունն աչքերի համար անգնահատելի է: Եթե կանոնավոր կերպով գազար օգտագործենք, ապա տարեց հասակում տեսողության կորստի հավանականությունն է  կնվազեցնենք:


Հունական ընկույզ - ուղեղ

 

Ամենևին էլ զարմանալի չէ, որ հունական ընկույզը մարդկային  ուղեղ է հիշեցնում, քանի որ ընկույզում պարունակվող օմեգա-3 ճարպաթթուներն ապահովում են ուղեղի նորմալ գործունեությունը:

 

Նեխուր-ոսկորներ

 

Նեխուրի երկարավուն ցողունները հիշեցնում են ոսկորները: Դրանցում պարունակում է   կրեմնիումի մեծ քանակ, որը կարգավորում է ոսկորների հանքայնացումը:


Ավոկադո - արգանդ


Ավոկադոյի նմանությունը արգանդին ևս պատահական չէ։ Իր մեջ պարունակվող ֆոլաթթվի մեծ քանակությամբ, ավոկադոն օգնում է կանանց պահպանել վերարտադրողականությունը(ֆոլաթթուն  նվազեցնում է արգադի պարանոցի դիսպլազիայի առաջացման ռիսկը)։

 

Կակղամորթ(ոստրե) – արական սեռական գեղձ

 

Գիտնականները հավաստում են, որ կակղամորթները(ոստրե)  դրական ազդեցություն են ունենում տղամարդու առողջության վրա, քանի որ նրանցում պարունակվում է ֆոլաթթու ու ցինկ։


Թուրինջ - կուրծք


Ցիտրուսային մրգերը պարունակում են, այսպես կոչված  «լիմոնոիդներ», որոնք կանխարգելում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացումը:


Լոլիկն - սիրտը


Կիսած լոլիկը կտրվածքով սիրտ է հիշեցնում: Հետազոտությունները ցույց են տվել, որ դա ևս օրինաչափ է, քանի որ լիկոպինի պարունակության շնորհիվ լոլիկը նվազեցնում է սրտի հիվանդությունների առաջացման հավանականությունը:

 

Կարմիր գինի – արյուն

 

Կարմիր գինին շատ նման է արյան: Այն պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ ու պոլիֆենոլներ, որոնք օրգանիզմը պաշտպանում են խոլեստերինից: Բացի այդ կարմիր գինին  ջրիկացնում է արյունը՝  խոչընդոտելով արյան մակարդուկների առաջացումը:

 

Կոճապղպեղ – ստամոքս

 

Այս արմատն օգնում է հաղթահարել սրտխառնոցը: Այն պարունակում է գինգերոլ, որն ունի հակաբորբոքային և հակաօքսիդանտ հատկություններ:

 


Աղբյուր՝ med.tert.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular