ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչը կարող է դառնալ մարմնի տարբեր հատվածների տհաճ հոտի պատճառ և ինչպես կարելի է ազատվել դրանից

ՖՈՏՈ

Մարդկային քրտինքն իրականում հոտ չունի, սակայն քրտնելու դեպքում շատերի մարմնից տհաճ հոտ է գալիս: Քրտինքը հիմնականում երկու գործառույթ է իրականացնում: Կան գեղձեր, որոնք քրտինք են արտադրում մարմնի ջերմաստիճնն իջեցնելու և գերտաքացումից պաշտպանելու համար, իսկ կան այնպիսինները, որոնց արտազատուկն ավելի թանձր է և որոնք հիմնականում գտնվում են թևատակերի և աճուկային հատվածում:

 

Այդ գեղձերի արտադրած քրտինքը ոչ մի դեպքում հոտ չի ունենում, սակայն մարդու մաշկի վրա կան մանրէներ, որոնք «հարձակվում» են այդ արտազատուկի վրա և քայքայում, ինչի հետևանքով տհաճ հոտ է առաջանում:

 

Հարկ է հիշել, ոչ տհաճ հոտից ազատվելու համար առաջին հերթին անհարժեշտ է չմոռանալ հիգիենայի մասին և լվացվել ամեն առավոտ ու երեկոյան:

 

Բացի այդ, անհրաժեշտ է անպայման հակաքրտինքային միջոցներ օգտագործել, որոնք նվազեցնում են արտազատվող քրտինքի քանակը:

 

Առատ քրտնարտադրությանը նպաստում է նաև մազածածկույթը, ուստի հարկավոր է սափրել անցանկալի մազերը կամ օգտագործել մազահեռազման այլ միջոցներ:

 

Բացի այդ, բժիշկներն առաջարկում են մի մեթոդ, որը թույլ կտա 6 ամսով մոռանալ թևատակերի քրտնարտադրության մասին: Այս դեպքում պարզապես թևատակերի հատվածում բոտուլիզմի տոքսինի ներարկումներ են արվում, ինչը 6 ամսով արգելակում է քրտնարտադրությունը: Սա հատկապես հարմար է ամռան ամիսներին: Բացի այդ, այս մեթոդը կարող է հիանալի տարբերակ լինել չափազանց առատ քրտնարտադրությունից տառապողների համար:

 

Հեշտոցի տհաճ հոտ

 

Տհաճ հոտի պատճառ կարող են դառնալ նաև հեշտոցի հետ կապված խնդիրները: Եթե կնոջ հեշտոցում սկսում են բազմանալ բակտերիաները, առաջանում է ախտածին միջավայր և դրա հետևանքով կարող է ի հայտ գալ ձկան հոտ հիշեցնող տհաճ հոտ: Սա վագինոզի կամ հեշտոցի բորբոքման ախտանշան է, ինչը նշանակում է, որ հարկավոր է շտապ դիմել բժշկին:

 

Բացի այդ, հարկավոր է հիշել նաև ինտիմ հիգիենայի մասին և օրական երկու անգամ լվանալ ինտիմ հատվածները: Նաև հարկ է հիշել, որ սինթետիկ կտորները նպաստում են առատ քրտնարտադրությանն ու բակտերիաների բազմացմանը, ուստի անհրաժեշտ է միշտ կրել բամբակյա ներքնազգեստ:

 

Շատ արդյունավետ կարող է լինել նաև տալկը: Այս փոշին ներծծում է խոնավությունը և պահպանում է չորությունը, իսկ առանց խոնավության չեն բազմանում նաև մանրէները:

 

Ոտքերի տհաճ հոտ

 

 

Ոտքերի տհաճ հոտը պայմանավորված է լինում ոչ միայն մանրէներով, այլև ոտնաթաթի մաշկի և եղունգների վրա «բնակվող» տարատեսակ սնկերով: Հենց այդ սնկերն են դառնում ոտքերի տհաճ հոտի պատճառ, որից ազատվելու համար հարկավոր է, առաջին հերթին, օրական երկու անգամ՝ առավոտյան ու երեկոյան լվանալ ոտքերը: Սակայն միայն ոտքերը լվանալը կարող է բավական չլինել, ուստի անհրաժեշտ է նաև բուժզննում անցնել, քանի որ տհաճ հոտը կարող է պայմանավորված լինել նաև սնկային վարակով:

 

Բացի այդ, գոյություն ունեն ժողովրդական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել ոտքերի տհաճ հոտից: Օրինակ կարելի է ոտքերը դնել թեյի թուրմի կամ նույնիսկ օղու մեջ:

 

Բերանի խոռոչի տհաճ հոտ

 

Բերանի խոռոչի տհաճ հոտի պատճառը միկրոօրգանիզմներն են, որոնք սկսում են բազմանալ խոնավ միջավայրում: Սակայն աշխարհում չկա որևէ մեկը, ում բերանի խոռոչում մանրէներ չլինեն, ուստի այս խնդրից ազատվելու համար պարզապես հարկավոր է հետևել բերանի խոռոչի հիգիենային.

 

·        մաքրել ատամները,

 

·        կատարել ողողումներ,

 

·        մաքրել լնդերը,

 

·        մաքրել լեզուն:

 

Ընդ որում՝ այս պրոցեդուրաները հարկավոր է կատարել օրական երկու անգամ՝ առավոտյան ու երեկոյան:

 

Բացի այդ, բերանի խոռոչի մաքրությունը կարելի է պահպանել նաև ճիշտ սննդամթերքի՝ կոպիտ մանրաթելերով հարուստ բույսերի օգնությամբ:

 

Լավագույն մթերքը նեխուրն է, որը ծամելու ընթացքում արտադրվում է մեծ քանակությամբ թուք, ինչի շնորհիվ բերանի խոռոչը «լվացվում» է: Շատ արդյունավետ են նաև մրգաթթվով հարուստ մրգերը: Նման մրգերից լավագույնը խնձորններն են, որոնք հարկավոր է հնարավորինս շատ ուտել:

 

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular