ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ւմ համար է աշխատում Սոլովյովը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանցի հայտնի քարոզիչ Վլադիմիր Սոլովյովի հերթական հայտարարությունը Հայաստանում կրկին հակառուսական կրքեր է բորբոքել։ Իր ռադիոհաղորդման ընթացքում տխրահռչակ Սոլովյովը հայտարարել է, թե այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, Ռուսաստանի համար շատ ավելի ցավոտ է, քան այն, ինչ տեղի է ունենում Վենեսուելայում։ «Հայաստանի կորուստը հսկայական խնդիր է։ Կենտրոնական Ասիայի խնդիրը հսկայական խնդիր է մեզ համար, և մենք պետք է շատ հստակ ձևակերպենք մեր նպատակներն ու խնդիրները։ Մենք պետք է բացատրենք. խաղերն ավարտվել են։ Թքած միջազգային իրավունքի վրա»,-ասել է Սոլովյովն ու հավելել. «Եթե մեր ազգային անվտանգության նկատառումներից ելնելով մենք անհրաժեշտություն ունեինք Հատուկ ռազմական գործողությունը գործարկեինք Ուկրաինայի տարածքում, ինչո՞ւ նույն պատճառներով չենք կարող այն գործարկել մեր ազդեցության գոտու մյուս կետերում»։

Ըստ էության, ռուսաստանցի լրագրողը որևէ նոր բան չի ասում, բայց հաշվի առնելով թե՛ համատեքստը, թե՛ ինչպես նաև այս հայտարարությունն արվելու ժամկետն ու պայմանները, բարդ չէր գուշակել, որ նման հայտարարությունը հայաստանյան որոշակի շրջանակների մոտ կրկին հակառուսական կրքեր է բորբոքելու՝ Կրեմլի ուղղությամբ ցեխարձակումներ իրականացնելու համար։ Գաղտնիք չէ, որ ռուսական կառավարական շրջանակներում Հայաստանի վերաբերյալ 2 մոտեցումներ կան։ Մեկը՝ չափավոր մոտեցումն է և փափուկ ուժի կիրառումը։ Ըստ այդմ, Հայաստանում հակառուսական տրամադրությունները վերացնելու համար ոչ թե կոշտ մեթոդների դիմել, այլ ավելի շուտ փորձել համագործակցել, եթե ոչ Հայաստանի գործող իշխանությունների, գոնե հասարակության հետ՝ հնարավորինս մարելով հակառուսականության ալիքը։ Այս մոտեցման առաջատար դեմքերից մեկը հայկական ծագումով Ռուսաստանի վարչապետ Միշուստին է։

Մյուս մոտեցումը չափազանց կոշտ և բիրտ ուժ կիրառելով, ճնշումներով Հայաստանում իրավիճակ փոխելն է, որը, նշենք, վաղուց արդեն ցույց է տվել իր անարդյունավետությունը, և ընդհակառակը, փաշինյանական իշխանություններն օգտագործում են այս հանգամանքը՝ հակառուսական նոր ալիք բարձրացնելու համար։ Հատկապես այս ուղղության վրա է աշխատում Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ կրկին հայազգի Սերգեյ Լավրովի գլխավորությամբ։ Եվ Սոլովյովն էլ, ըստ ամենայնի, թելում է հենց այս երկրորդ խմբի թելը։ Եվ այժմ արևմտամետ շրջանակները կրկին առիթ են ստացել հակառուսականության ալիք բարձրացնելու և մեղադրանքների թիրախը ուղղելու դեպի Կրեմլ։ Կարելի է վիճել Սոլովյովի ասածի վերաբերյալ, բայց փաստ է, որ այն, ինչ անում է այդ հայտնի և տխրահռչակ պրոպագանդիստը, ավելի շատ վնասում է հայ ռուսական հարաբերություններին։

Մարիամ Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular