ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ կանցկացվեն վարժական հավաքները. Սուրեն Պապիկյանը կառավարությանը կներկայացնի 2026 թվականի ժամանակացույցը. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր ՀՀ կառավարության նիստում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կներկայացնի 2026 թվականի ընթացքում վարժական հավաքներ հայտարարելու մասին նախագիծը։

Նախագծով նախատեսվում է, որ 2026 թվականին կկազմակերպվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։ Հավաքները նախատեսվում է անցկացնել հետևյալ ժամանակահատվածներում՝ փետրվարի 3-ից ապրիլի 10-ը, մարտի 31-ից հունիսի 19-ը, ապրիլի 15-ից հուլիսի 15-ը, հունիսի 9-ից օգոստոսի 14-ը, օգոստոսի 4-ից հոկտեմբերի 9-ը, սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը, ինչպես նաև սեպտեմբերի 29-ից նոյեմբերի 20-ը ներառյալ։

Նշվում է, որ վարժական հավաքների նպատակն է պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործումը, մասնագիտական վերապատրաստումն ու պատրաստումը, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստումը, ինչպես նաև մարտական հերթապահության ներգրավումը։ Ըստ նախագծի՝ յուրաքանչյուր քաղաքացի հավաքների ընթացքում կարող է ներգրավվել առավելագույնը 25 օրացուցային օրով:

Հիշեցնենք, որ դեռևս 2025 թվականի փետրվարին գրել էինք, որ Մինչ պաշտպանության նախարարությունը հայտարարում է վարժական հավաքների մասին, վարժական հավաքներից խուսափելու համար շուրջ 150 քաղաքացի դատարանի առաջ է կանգնել. անգամ կան ազատազրկվածներ:

Հավելենք, որ այս տարվա հունվարի 1-ից հայոց բանակ զորակոչվողները կծառայեն մեկ ու կես տարի, իմչը նշանակում է, որ 25-օրյա վարժակամ հավաքների` գնացողների թիվը կավելանա, որպեսզի այդ կես տարվա տեղը ՊՆ-ն կարողանա «լցնել»»

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular