ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալեքսանդր Բաբասյանի կնոջ արձագանքը` նրա և Մերի Հակոբյանի համբույրի ու անկողնային տեսարաններին

ՖՈՏՈ

Life.Tert.am-ը գրում է.

Հունիսի 26–ին Ucom  ցանցում գործող «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքի եթերում կսկսվի Ելենա Արշակյանի նոր` «Դեպի վայրէջք» 25 մասանոց հեռուստասերիալը։ Սարգիս Գրիգորյանի ու դստեր` Յանայի, Էմմա Մանուկյանի, Ալեքսանդր Բաբասյանի, Մերի Հակոբյանի, Վարդան Հովսեփյանի, Էվա Խաչատրյանի, Գնել Սարգսյանի և այլ դերասանների մասնակցությամբ հեռուստանովելը հոգեբանական դրամա է։

 

Ֆիլմի հակահերոսին մարմնավորում է Ալեքսանդր Բաբասյանը։ Թեև ժամանակին նա ասում էր, որ չի խաղա բացասական կերպար, Ելենա Արշակյանն այնպես կոտրեց նրա կարծրատիպերը, որ դերասանն արդեն երկրորդ անգամ է խաղում բացասական դեր։ Ֆիլմում նա հանդես է գալիս իր անունով` Սաշ, ունի Իժ մականունը։

 

«Շատ հզոր, խաղարկային, ֆանտաստիկ լավ դեր է։ Ոչ ոքի դերը չթերագնահատելով, երևի թե, բոլորը կհամաձայնեն, որ Իժի կերպարն ամենադժվարն ու ամենալավն է։ Շատ ուժեղ կերպար է` իր մեջ ունի բոլոր բացասական բաները` թմրանյութ է օգտագործում, թրաֆիքինգով է զբաղվում, հղի կին է բռնաբարում։ Որպես դերասան` բավականին բարդ էր, հատկապես, ինձ համար, քանի որ նկարահանվում եմ 2 նախագծում։ «Կայարանում»  արդեն իդեալական մտել եմ իմ կերպարի մեջ` ձայնի, ոճի, շարժուձևի առումով, ի հայտ է գալիս նոր կերպար, որը պետք է նորովի խաղամ»,– Tert.am Life-ին ասաց նա։

 

 

Ալեքսանդրի գլխավոր խաղընկերուհին Մերի Հակոբյանն է։ Նրա խոսքով` ֆիլմը կառուցվում է իրենց սիրո շուրջ։ Զույգի սիրային տեսարանները, սակայն, միանգամից չեն ստացվել։ «Մերիի հետ մի քանի տեսարանների բարդ ստացվելը, կարծում եմ, դաս էր մեզ հետագայի համար։ Մեզ համար բարդ էր, որովհետև կյանքում բառ չէինք փոխանակել իրար հետ, ես, նույնիսկ, Մերիի ձայնի ինտոնացիան չգիտեի։ Պատկերացում չունեի` ինչպիսին է նա տեսակով։ Բոլորը գիտեն, որ ես հումորով եմ։ Նկարահանման հրապարակում ես պետք է լինեմ առաջինը, ամենալավը։ Ես ինձ այդպես ներկայացնելուն հումորով եմ վերաբերում, սակայն երբ մարդուն  չես ճանաչում, չես իմանում` ինքը քո տեսակին հումորով և լա՞վ է վերաբերում, թե՞ ոչ։ Ժամանակի ընթացքում ես ու Մերին ընկերացանք։ Մերին շատ լավ մարդ է»,– ասաց Ալեքսանդրը։

 

Թեև առաջին տեսարաններում իրենց միջև որոշակի լարվածություն է եղել, Ալեքսանդրը վստահ է` հեռուստադիտողները դա բնական կընկալեն։ «Կարծում եմ, այն, որ տեսարանները մեզ մոտ բարդ էր ստացվում, ֆիլմում արդարացված է, որովհետև կինոյում էլ ենք իրար նոր ճանաչում։ Այսինքն` այդ բարիերը կարող է բնական ընկալվել։ Մարդը, որը միշտ բոլորին խաբել է, հանկարծ, իսկապես սիրահարվում է, բնական է, որ կաշկանդվում է։ Ելենան ինձ հետ չհամաձայնեց, բայց ես վստահ եմ` հեռուստադիտողները դա բնական են ընկալելու։ Հետագայում մեր բոլոր տեսարանները շատ լավ են ստացվել»,– նշեց նա։

 

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular