ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օրվա աստղագուշակը

ՖՈՏՈ

Խոյ

Խոյերին զգալի փոփոխություններ են սպասվում տանը, ընտանիքում, բիզնեսում: Սակայն օրը չի տրամադրում բարձր ակտիվության և ուղղության կտրուկ փոփոխության: Շատերը ստիպված կլինեն համակերպվել հարկադրված ուշացման, ոչ բավարար հստակության կամ այլ հանգամանքի հետ, որը խանգարում է ցանկալին անպահաղ կյանքի կոչել: Ձեր կամ ուրիշի նախաձեռնությանը կարող է խոչընդոտել ֆինանսական հարցը:

Ցուլ

Այսօր աստղերը չեն շտապեցնում Ցուլերին, թույլ են տալիս թուլանալ, օրը տրամադրել սեփական ճաշակներին և սովորություններին, վայելել կյանքը: Կենսակերպը կհուշի իրադրությունը, եղանակը, ընթացիկ տրամադրությունը և ինքնազգացողությունը: Եթե ինտուիցիան ասում է, որ այսօր ակտիվ գործողությունների համար լավագույն պահը չէ, արժե լսել: Միևնույն ժամանակ, ձեզ դժվար թե հաջողվի արհամարհել շրջապատի իրադարձությունները:

Երկվորյակ

Օրը կընդգծի Երկվորյակների մտքի և սրտի փոփոխությունները: Եթե փոխակերպումն արդեն տեղի է ունեցել, իրադարձությունները կամ ներքին զգացողությունները կընդգծեն դրա անշրջելիությունը: Հնարավոր է սկսեք եկամտի նոր աղբյուրներ փնտրել, փորձեք փոխել ձեր կենսակերպը, սնման ռեժիմը, շրջապատողների հետ հարաբերությունների բնույթը: Աստղերը հուշում են, որ այսօր իրադրությունը չի տրամադրում շտապողականության:

Խեցգետին

Նախաձեռնող, փառատենչ և անհամբեր Խեցգետիններին օրը գայթակղում է իրենց ընտրած ուղղության մեջ կտրուկ շրջադարձով: Աստղերն այլ կարծիքի են. տվյալ պահին նրանք խորհուրդ են տալիս սահմանափակվել ոչ բարդ նախապատրաստական միջոցառումներով կամ վազվզոցից ընդհանրապես հրաժարվել: Օրը թույլ է տալիս հետաձգել նախաձեռնությունները, համեմատել տարբերակները:

Առյուծ

Փոխված իրավիճակն Առյուծներին ավելի զգացմունքային և փակ է դարձնում, ստիպում է գնահատել վստահությունը, գաղտնիությունը, պաշտպանվածությունը: Բացառված չէ միայնության, կենցաղի, ընտանեկան գործերի մեջ խորասուզման կարիքը: Հնարավոր է ի հայտ գան նպատակներ, որոնք կգերադասեք գաղտնի պահել ծանոթների լայն շրջանակից, կամ շփման, գործերի վարման, գիտելիքների ձեռքբերման այլ եղանակներ:

Կույս

Կույսերն այսօր կարող են տատանվել հետաքրքրող ուղղությամբ անհապաղ սլանալու և ամեն ինչ եղածի պես թողնելու պահանջի միջև: Բացառված չէ, որ հաղթի կայունության, հանդարտության, հարմարավետության, գեղեցիկը վայելելու ձգտումը: Աճող զգայունակությունը կարող է ձեզ ընկալունակ դարձնել սիրո, արվեստի, ֆիզիկական զգացողությունների հետ կապված նրբությունների նկատմամբ: Եթե հանգամանքները թույլ են տալիս, արժե հրաժարվել պայմանների կտրուկ փոխումից:

Կշեռք

Կշեռքներին աստղերը հնարավորություն են տալիս նախապատրաստվել կարևոր քայլի կամ անխուսափելի իրադարձության: Հավակնոտ Կշեռքներին չի խանգարի կուտակել ռեսուրսներ և էներգիա. շուտով պետք կա թե՛ մեկը, թե՛ մյուսը: Անվճռական Կշեռքները կարող են կառչել կրիտիկական իրավիճակից, որը չունի հեռանկար, բայց ունի թվացյալ որոշակիություն: Օրը հարմար չէ անշրջելի գործողությունների համար:

Կարիճ

Կարիճներին օրն ուրախացնում է գերազանց հեռանկարներով: Լավ իրադարձությունները կա՛մ արդեն տեղի են ունեցել, կա՛մ շատ շուտով տեղի կունենան: Անձնական նախաձեռնությունն այսօր կարող է անտեղի կամ անհնար լինել, սակայն մոտ ժամանակներս արդեն հնարավորություն կստանաք ձեզ ցույց տալու: Լավ ժամանակների նախաշեմին չարժե ձեզանից վանել ձեր նկատմամբ անկեղծ համակրանք տածող մարդկանց:

Աղեղնավոր

Աղեղնավորների համար օրվա բովանդակությունը կարող են դառնալ շարքային հոգսերը: Աշխատատար առաջադրանքները, բարդ պահերը քիչ հավանական են, սակայն աստղերն ակնարկում են, որ մոտ ժամանակներս իրադարձությունները կսկսեն ավելի սրընթաց զարգանալ, բացառված չեն կրիտիկական իրավիճակները և միտումները: Արժե օգտվել հանդարտության շրջանից, որպեսզի ստուգեք պաշարները, ամրացնեք բարեկեցությունը:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին աստղերը պարգևում են հանգիստ և ներդաշնակ օր, որի առավելություններից արժե օգտվել: Եթե լարված կենսակերպ եք վարում, հանգստանալու, տրամադրությունը կարգի բերելու, ինքնազգացողությունը լավացնելու գերազանց հնարավորություն կունենաք: Կարելի է չվախենալ սիրելի անձանց նոր քմահաճույքներից, հանկարծակի հարձակումներից կամ հակառակորդի կողմից հերթական սադրանքներից:

Ջրհոս

Ջրհոսներին կարևոր է օրն անցկացնել հանդարտ, բարյացակամ մթնոլորտում: Բարենպաստ ազդեցություն կգործի սեփական տարածքում, ծնողների կամ մտերիմ ընկերների տանը, ամառանոցում գտնվելը: Հավելյալ դրական դեր կխաղան այնպիսի գործոնները, ինչպիսիք են հարմարավետությունը, կայունությունը, անհրաժեշտով ապահովվածությունը, կենցաղում խնդիրների, մերձավոր շրջապատում հուզումների և վեճերի բացակայությունը:

Ձկներ

Ձկներին օրը հակում է արտաքին պասիվության, ինչը չի նշանակում ուժգին զգացմունքների, համարձակ ծրագրերի, վառ ապրումների արգելք: Լավ օր է հոգեկան ուժերը վերականգնելու համար: Ոգևորություն կհաղորդեն ապագայի մասին մտքերը, բացառված չէ, որ ցանկություններից մեկը շուտով իրականություն դառնա: Շնորհիվ բնածին ինտուիցիայի՝ արդեն այժմ կարող եք կանխազգալ իրադարձությունների հետաքրքիր զարգացումը, համեմատել տարբերակները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular