ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անցած 3 օրում գրանցվել է 66 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 90-ը՝ վիրավորվել

ԻՐԱՎՈՒՆՔ

Դեկտեմբերի 26-29-ը, Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են 196 հանցագործություն:

Մասնավորապես՝

  • 26 ֆիզիկական ներգործության,
  • 25 մարմնական վնասվածք պատճառելու,
  • 20 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 19 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 18 դեպք՝ հոգեկան ներգործության,
  • 9-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության, սառը զենքի հայտնաբերման,
  • 5-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
  • 4-ական դեպք՝ խուլիգանության, փաստաթղթի կեղծիքի,
  • 2-ական դեպք՝ ծառերը, թփերը ապօրինի հատելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, բնակարանային գողության։

Բացահայտվել են ապօրինի որսի, թմրանյութի իրացման, ապացույցներ կեղծելու, ջրային կենդանիներ ապօրինի որսալու, դատական ակտը չկատարելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, հետամտելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու, ինքնիրավչության, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝

  • 2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 1-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խարդախության։

Հայտնաբերվել է 16 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 10 դեպք։

Անցած 3 օրում գրանցվել է 66 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 90 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular