Արտակարգ իրավիճակ՝ Արարատի մարզում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 29-ին՝ ժամը 07։27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի Կենտրոնական փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են Lexus և Toyota մակնիշների ավտոմեքենաները։
Երկու տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։