Մեծ Բրիտանիան և Գերմանիան ստորագրել են 70 միլիոն դոլարի պայմանագիր՝ ժամանակակից հրետանի ձեռք բերելու համար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄեծ Բրիտանիան կիրակի օրը հայտնել է, որ Գերմանիայի հետ ստորագրել է համատեղ գնումների պայմանագիր՝ 52 միլիոն ֆունտ ստերլինգի (70 միլիոն դոլարի) արժեքով՝ ժամանակակից հրետանի ձեռք բերելու համար, որը տեղադրված է զրահապատ տեխնիկայի վրա և կարող է կրակել շարժման ընթացքում ու խոցել թիրախներ ավելի քան 70 կմ հեռավորության վրա, հաղորդում է Reuters-ը։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն, գործարքի արդյունքում բրիտանական բանակը կստանա RCH 155 համակարգի ցուցադրական նմուշ և երկու միավոր՝ Գերմանիայում փորձարկման համար։
Համակարգը արտադրված է ֆրանս-գերմանական KNDS պաշտպանական կոնցեռնի և գերմանական Rheinmetall ընկերության կողմից։
Համաձայն հայտարարության, համակարգը կարող է շարժման ընթացքում կատարել ութ կրակոց մեկ րոպեում, աշխատել երկու հոգանոց անձնակազմով և անցնել 700 կմ առանց վառելիք լիցքավորելու։