Նեթանյահուն Ֆլորիդա է մեկնել՝ Թրամփի հետ հանդիպելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անձրևոտ Բեն Գուրիոն օդանավակայանից ուղևորվել է արևոտ Ֆլորիդա, որտեղ վաղը նախատեսված է նրա հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է Times of Israel-ը։
Սպասվում է, որ Նեթանյահուի այցը Փալմ Բիչի Մար-ա-Լագո կալվածք նվիրված կլինի Գազայի հատվածի ապագային և «Հեզբոլլահի ու Իրանի կողմից պահպանվող սպառնալիքներին»։
Իսրայելի վարչապետը չի մեկնում լրագրողների հետ և ինքնաթիռ նստելուց առաջ որևէ հրապարակային հայտարարություն չի արել։ Նա պետք է վայրէջք կատարի Ֆլորիդայում տեղական ժամանակով 14:00-ին։
Նեթանյահուի այցը կտևի մինչև հինգշաբթի, թեև նրա օրակարգը բավականին հագեցած է։