Էջմիածնում բախվել են մաhացածի տեղափոխող շտապօգնության մեքենա և «Chevrolet»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ դեկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 02։50-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Բաղրամյան 26 հասցեի դիմաց բախվել են օտարերկրացի 20-ամյա Կամո Հ․-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 52-ամյա Արտուր Թ․-ի վարած «Էջմիածին» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված դիատարը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով շտապօգնությունը Երևանից մահացածի մարմինը տեղափոխում էր Էջմիածնի դիահերձարան, իսկ վթարից հետո մեկ այլ դիատար է մոտեցել, որով էլ դին տեղափոխել են։