Արևի վրա գրանցվել է ուժեղ բռնկում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրևի վրա գրանցվել է ուժեղ բռնկում:
Արևի վրա արձանագրվել է դեկտեմբերի 8-ից ի վեր ամենաուժեղ բռնկումը, որի հզորությունը կազմել է առավելագույն՝ X դասի շեմի մոտ 50 տոկոսը։ Բռնկման առավելագույն ճառագայթումը ֆիքսվել է Երևանի ժամանակով ժամը 05:50-ին։
Տեղեկությունը հայտնել են ՌԴ ԳԱ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայից։
Գիտնականները մեկ օր առաջ զգուշացրել էին, որ առաջիկա օրերին հնարավոր է արեգակի բռնկումային ակտիվության աճ նկատվի։ Դա պայմանավորված է նրանով, որ Արեգակի դեպի Երկիր ուղղված կողմ են դուրս եկել երկու խոշոր ակտիվ կենտրոններ, որոնք կարող են դառնալ արևային հզոր երևույթների աղբյուր։
Մասնագետների գնահատմամբ՝ սպասվող ակտիվության գագաթնակետը կարող է համընկնել ամանորյա տոների հետ։ Միաժամանակ նշվում է, որ հենց Նոր տարվա օրերին մագնիսական փոթորիկների և բևեռային վառ լուսարձակման ձևավորման հավանականությունը ներկայումս մեծ չէ, քանի որ ակտիվ շրջանները դեռևս բավական հեռու են «Արև–Երկիր» գծից։