ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանը վերահսկում է Թուրքիայի «գորշ» iGaming շուկայի մինչև 60%-ը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքական «Yeni Şafak» թերթը հրապարակել է Papara-ի (թվային վճարային ծառայություններ մատուցող ընկերություն) գործի հետաքննության արդյունքները և անանուն վկայի ցուցմունքը օֆշորային խաղատների գործունեության վերաբերյալ, գրում է ggate.media–ն: Հիշեցնենք, որ 2025 թվականի մայիսին Թուրքիայում ձերբակալվել էր Papara-ի հիմնադիր և նախագահ Ահմեդ Ֆարուկ Քարսլին և ևս 12 անձ: Նրանք մեղադրվել են անօրինական խաղային գործունեության մեջ: Հետաքննիչները պարզել են, որ Papara-ի 26 012 հաշիվներում կատարվել է 330 միլիոն դոլարի ընդհանուր գումարի գործարքներ: Այդ հաշիվներն օգտագործվել են 102 առցանց խաղատների կողմից: Պարզվել է, որ անօրինական օպերատորների տեխնիկական ենթակառուցվածքները գտնվում են մի շարք երկրներում՝ Հյուսիսային Կիպրոս, Հյուսիսային Մակեդոնիա, Սերբիա, Ուկրաինա, Բուլղարիա, Վրաստան, Հայաստան, Իսրայել, Բրազիլիա: Օֆշորային կայքերը, ենթադրաբար, գործարկվում են BETCO կամ PRONET ընկերությունների միջոցով: Նման «ստարտափի» արժեքը կազմում է 50,000-100,000 եվրո, սեփականատերը պարտավոր է միջնորդներին վճարել խաղացողների վնասների մոտավորապես 20%-ը։ Հետևյալ մատակարարներն են ներգրավված արտասահմանյան iGaming կայքերի շահագործման մեջ.

–Շվեյցարական Betradar — սպորտային տվյալներ և գործակիցներ,

–Շվեդական Evolution Gaming — ուղիղ խաղատան ծառայություններ,

–Հայ-բրիտանական Betconstruct — օպերատորների համար նախատեսված տեխնիկական հարթակ։

Վկայի խոսքով Թուրքիայում արտասահմանյան օպերատորների 60%-ը վերահսկվում է Հայաստանի հետ կապված խմբերի կողմից։ Ամեն ամիս երկրից դուրս է գալիս մոտ 10 միլիոն եվրո կրիպտոարժույթ, իսկ տարեկան վնասները հասնում են 1.8 միլիարդ եվրոյի։ Այսինքն Հայաստանը վերահսկում է Թուրքիայի «գորշ» iGaming շուկայի մինչև 60%-ը։

Ավելի վաղ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հայտարարել էր, որ երկրում անօրինական խաղադրույքները դարձել են համակարգային։ Դա հաստատվում է երկրում վերջերս պայմանավորված խաղերի սկանդալով և արտասահմանյան ընկերությունների աճի վերաբերյալ նոր տվյալներով։ Papara-ի հետաքննության համաձայն պարզ է դառնում, որ այդ շուկան վաղուց  է վերածվել անօրինական ցանցի, որը հենվում է օտարերկրյա իրավասությունների և խաղային մատակարարների վրա: Թուրքիայի համար դա նշանակում է ոչ միայն հարկային եկամուտների կորուստ՝ տարեկան մոտ 1.8 միլիարդ դոլար, այլ նաև ֆինանսական հոսքերի վերահսկողության կորուստ: Իշխանությունները պետք է ընտրություն կատարեն վերահսկողության խստացման և տեղական շուկայում «գորշ» օպերատորների հետագա ընդլայնման ռիսկերի միջև:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular