Նիգերն անժամկետ արգելել է ԱՄՆ քաղաքացիների մուտքը երկիր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆիգերն ԱՄՆ քաղաքացիների համար երկիր մուտք գործելու լիակատար և անժամկետ արգելք է հայտարարել, տեղեկացնում է Nigerien Press Agency նիգերական պետական լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ սա արվել է ի պատասխան Վաշինգտոնի որոշման, ըստ որի՝ Նիգերը հանվել է վիզայի իրավունք ունեցող երկրների ցանկից, և նրանց քաղաքացիների հանդեպ ԱՄՆ մուտքի լիակատար արգելք է սահմանվել։