ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետական ապարատը ընդվզում է․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ»․ թերթը գրում է  ․ Չնայած շրջանառվող տեղեկություններին, որ Նիկոլ Փաշինյանն ու իր շրջիկ հավատախումբն այս կիրակի Մայր Աթոռն է ասպատակելու, եւ որոշել են հենց մայր տաճարում ոչ կանոնակարգային` ապօրինի պատարագ մատուցեն, սակայն, հավանաբար, Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ սա կլինի իր անփառունակ արշավի վերջնական ֆիասկոն, ուստի երեկ հայտարարեց, թե Գառնիում Սուրբ Աստվածածին եկեղեցի է գնալու` Կոտայքի թեմի տիրադավ առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի թեմում հերթական ներկայացումը տալու։

Սա նշանակում է, որ մի կողմից Փաշինյանին չի հաջողվում ընդլայնել համախոհների շրջանակը` նոր դավաճաններ պոկել եկեղեցուց, մյուս կողմից` ակնհայտ է հասարակության մերժումն ու վրդովմունքը, իսկ տեռորով բերվող մարդկանց քանակը բավարար չէ, որ գոնե հոգեբանական հաղթանակ գրանցեն: Մեզ պատմեցին, որ օրեր առաջ, երբ լուր էր տարածվել, թե Էջմիածնի վրա են գրոհելու, Արմավիրի մարզպետարանում դժգոհություն էր բարձրացել: Բանն այն է, որ դեկտեմբերի 18-ին տաճարի վրա առաջին գրոհի կուրատորն Արմավիրի մարզպետն էր, որի վրա էր դրված «մասսովկայի» ապահովման հարցը: Սակայն անգամ ՔՊ-ականներից ու իրենց համակիրներից շատերը դեմ են եկեղեցու դեմ արշավելուն: Առաջին գրոհի օրը, աշխատանքը չկորցնելու վախից դրդված, գնացել են Մայր Աթոռ ու տեսել, որ իրենց ընտանիքների անդամները, իրենց որոշ ընկերներ բարիկադի մյուս կողմում են՝ եկել են կաթողիկոսին պաշտպանելու։ Եվ ծանր միջադեպեր ու խոսակցություններ են եղել: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն եկեղեցին է քանդում, այլ նաեւ՝ ընտանիքներ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ 26․ 12․ 25 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular