ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ պաշտոնյաների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները ԵՄ ինքնիշխանությունը կասկածի տակ դնելու փորձեր են. Կալլաս

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԵՄ ներքին շուկայի հարցերով նախկին հանձնակատար Թիերի Բրետոնի և ԵՄ այլ պաշտոնյաների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները Եվրամիության ինքնիշխանությունը կասկածի տակ դնելու փորձ են, գրել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը X սոցկայքում։

«ԱՄՆ-ի որոշումը՝ ԵՄ քաղաքացիների և պաշտոնյաների մուտքն արգելելու մասին, մեր ինքնիշխանությունը խաթարելու անընդունելի փորձ է։ Եվրոպան կշարունակի պաշտպանել իր արժեքները՝ խոսքի ազատությունը, արդար թվային կանոնները և սեփական տարածքն անկախ կարգավորելու իրավունքը», - ընդգծել է նա։

Դեկտեմբերի 24-ին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սառա Ռոջերսը հայտարարել է Թիերի Բրետոնի նկատմամբ վիզային սահմանափակումներ սահմանելու մասին: Նա հիշեցրել է, որ Բրետոնը Եվրոպական թվային ծառայությունների մասին օրենքի հիմնական ճարտարապետներից մեկն էր: Հենց այս հիմքով էլ ԵՄ պաշտոնյան 2024 թվականի օգոստոսին սպառնալից նամակ է հրապարակել Իլոն Մասկին, որը պլանավորում էր առցանց հարցազրույց անցկացնել այն ժամանակվա նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ:

Բրետոնից բացի, Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառել ևս չորս անձի նկատմամբ։ Բոլորը մեղադրվում են ամերիկյան ընկերություններին և հասարակական կարծիքի առաջնորդներին գրաքննության ենթարկելու փորձի մեջ։

Ավելի վաղ Եվրոպան հայտնել էր Միացյալ Նահանգների հետ իր 80-ամյա դաշինքում պառակտման մասին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular