ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանը «Միջին միջանցքը» կդարձնի տարածաշրջանի ամենահուսալի, անվտանգ և արդյունավետ միջանցքը. Կոբախիձե

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վրաստանի երկաթուղային ենթակառուցվածքների արդիականացումն ամրապնդում է երկրի մրցունակությունը, և կառավարության նպատակն է վերջնական արդյունքում «Միջին միջանցքը» վերածել տարածաշրջանի ամենահուսալի և անվտանգ միջանցքի, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն երկաթուղու արդիականացման նախագծի ավարտին նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում։

«Աշխարհն այժմ ենթարկվում է աշխարհաքաղաքական և տնտեսական վերափոխման։ Մատակարարման շղթաները փոխվում են, և անվտանգ, կանխատեսելի և հուսալի տրանսպորտային ուղիների կարևորությունը մեծանում է։ Այս համատեքստում Վրաստանի դերը պետք է ամրապնդվի մտածված և ռազմավարական որոշումների միջոցով», - նշել է Վրաստանի վարչապետը։

Նրա խոսքով՝ Վրաստանի կառավարության նախաձեռնությունները, Անակլիայի նավահանգիստը, Արևելք-Արևմուտք երկաթուղու և ճանապարհային ենթակառուցվածքների արդիականացումն այս քաղաքականության արտահայտությունն են։

«Մեր ապագան միջմոդալ տարանցիկ տրանսպորտի մեջ է, որը կմիավորի տրանսպորտի բոլոր տեսակները մեկ էկոհամակարգի մեջ։ Այս համատեքստում կարևոր է նաև լոգիստիկ գործընթացների թվայնացումը, որն այժմ ընթացքի մեջ է», - ընդգծել է նա։

Կոբախիձեի խոսքով՝ «Միջին միջանցքը» ոչ միայն այլընտրանքային երթուղի է, այլև Եվրոպայի և Ասիայի միջև հաղորդակցության նոր չափանիշ։

«Երկաթուղու արդիականացումն այս հայեցակարգի մի մասն է։ Այն ամրապնդում է մեր մրցունակությունը, մեծացնում տարանցիկ ներուժը և ստեղծում ամուր հիմք աճող առևտրային հոսքերը սպասարկելու համար, որոնք առաջիկա տարիներին ավելի կաճեն Եվրոպայի և Ասիայի միջև։ Մեր կառավարության նպատակն է վերջնականապես «Միջին միջանցքը» վերածել տարածաշրջանի ամենահուսալի, անվտանգ և արդյունավետ միջանցքի», - եզրափակեց Կոբախիձեն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular