ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Forbes-ը հրապարակել է ամենաթանկ ակումբների վարկանիշը

ՍՊՈՐՏ

Ամերիկյան Forbes ֆինանսատնտեսական հանդեսը ներկայացրել է աշխարհի ամենաթանկարժեք մարզական ակումբների վարկանիշային աղյուսակը։ Ֆուտբոլային ակումբներից ցանկում տեղ են գտել Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը»։

Մադրիդի «Ռեալը» զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը (6,75 մլրդ դոլար)՝ նախորդ տարվա համեմատ նահանջելով 8 հորիզոնականով։ «Մանչեսթեր Յունայթեդը» 24-րդ տեղում է (6,6 մլրդ դոլար)՝ գրանցելով 10 հորիզոնականի անկում։ «Բարսելոնան» հայտնվել է 42-րդ տեղում (5,65 մլրդ դոլար)՝ զիջելով դիրքերը 20 կետով, իսկ «Լիվերպուլը»՝ 48-րդ տեղում է (5,4 մլրդ դոլար)՝ նահանջելով 21 հորիզոնականով։

Նշվում է, որ ակումբների գնահատման հիմքում ընկած է ձեռնարկության արժեքը, որը ներառում է մարզադաշտի տնտեսական ցուցանիշները և թիմին պատկանող տարածաշրջանային մարզական ցանցերի հեռարձակման իրավունքներից ստացված եկամուտները։

Սակայն հաշվարկում չեն ներառվել այդ ցանցերի բուն արժեքը, ինչպես նաև մասնաբաժիններն այլ մարզական ակտիվներում և նախագծերում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular