ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանին ոչ Հայկ Սարգսյանն է պետք, ոչ՝ նրա հարազատները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը մերժել է նաև պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբոր՝ Նաիրի Սարգսյանի թեկնածությունը։ Վարչությունն օրեր առաջ էլ մերժել էր «շիշ բռնողի» թեկնածությունը։ Հայկ և Նաիրի Սարգսյանները, ինչպես նաև նրանց հայրը՝ տարիներ առաջ Միասնական սոցիալական ծառայության ղեկավարի պաշտոնը զբաղեցրած, կոռուպցիոն հոդվածներով մի քանի տարի բանտում անցկացրած Զարեհ Սարգսյանը, Փաշինյանի ամենամտերիմ մարդկանցից են, նրա հետ երկար ճանապարհ են անցել։

2018 թ․ իշխանափոխությունից հետո էլ Զարեհ Սարգսյանի որդիներից մեկը դարձավ Փաշինյանի օգնական, մյուսը՝ ՊՎԾ պետի տեղակալ, ապա նաև պատգամավոր։ Հայկ Սարգսյանը վերջին շրջանում խնդիրներ ուներ ԱԺ նախագահի հետ, պնդում է, թե կազինոների դեմ իր բերած օրինագծերից հետո  իր դեմ արշավ է սկսել։ Եղբայրները դժգոհ են ՔՊ վարչության որոշումներից, պատրաստվում են բողոքարկել դրանք։ Բայց փաստն այն է, որ նման որոշումները կայացվում են Նիկոլ Փաշինյանի մակարդակով, ով էլ ցանկանում է ազատվել Սարգսյանների՝ իրեն ճնշող ներկայությունից։

Օրեր առաջ էինք կանխատեսել, որ Նիկոլ Փաշինյանը հեռացնում է Զարեհ Սարգսյանի «կլանը»։ Առաջիկայում էլ քննարկվելու է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին պաշտոնանկ անելու հարցը։ Վերջինս էլ ՔՊ-ում հայտնվել է Սարգսյանների շնորհիվ, ազգակցական կապ ունի նրանց փեսայի հետ։ Թե որն է պատճառը, որ Փաշինյանը հեռացնում է իր մերձավոր զինակցին, հայտնի չէ, բայց փաստ է, որ Նիկոլ Փաշինյանն այլևս չի ցանկանում իր կողքին տեսնել նախկին օգնականին, իր շիշը բռնողին և նրանց հորը։

Անի Ղուկասյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular