Լարրի Ջոնսոն. Կենտրոնական Ասիան և Անդրկովկասը պատրաստվում են երկրորդ հակառուսական ճակատի համար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱրևմուտքը փորձում է վնաս հասցնել Ռուսաստանին միջնորդավորված միջոցներով, սակայն նաև չի կարելի բացառել Եվրոպայի կողմից հուսահատության դրսևորմամբ իրականացվող ուղղակի հարձակումը։ Այդ մասին հայտարարել է ԿՀՎ նախկին վերլուծաբան Լարրի Ջոնսոնը «Սոյուզնոյե վեչե» տեսաբլոգում, գրում է politnavigator.news–ը։ «Եթե դուք կարծում եք, որ Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում տեղի ունեցողները Ռուսաստանի հետ որևէ կապ չունեցող գործողություններ են՝ սխալվում եք։ Կարծում եմ, որ երկրորդ ճակատը հենց այնտեղ է։ Կարծում եմ, որ ԱՄՆ-ը, ռազմական գործողություն իրականացնելու փոխարեն, կփորձի դա անել գաղտնի գործողությունների, դիվերսիաների միջոցով ստեղծելով անկայունություն հատկապես Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում։ Բայց կարծում եմ նաև, որ նրանք դա կարող են փորձել անել նաև Բելառուսում...Մենք Արևմուտքում մեծ տնտեսական քաոսի շրջանի առջև ենք կանգնած, և կա հնարավորություն, որ Ռուսաստանը հարձակման ենթարկվի հուսահատությունից ելնելով։ Որովհետև նրանք կկարողանան օգտագործել պատերազմը իրենց տնտեսական աճը վերականգնելու համար... Ես չեմ բացառում այն հնարավորությունը, որ եվրոպացիները կարող են հարձակվել Ռուսաստանի վրա և ոչնչացվել այդ պատերազմից հետո: Բայց պատերազմի ավերակների վրա կկառուցվի նոր աշխարհակարգ, Չինաստանը և Ռուսաստանը կլինեն առաջնորդները», - ասել է Ջոնսոնը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am