ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կհավաքագրվի վարելահողերի չօգտագործվող տարածքների մասին ամբողջական տեղեկատվություն. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները և դրանց հաշվառման կարգը սահմանելու մասին» նախագիծը։ Հանրապետության բոլոր մարզերում առկա են չմշակվող գյուղատնտեսական հողեր, ոչ նպատակային և անարդյունավետ օգտագործման հիմնախնդիրներ, իսկ մշակովի հողերի զգալի մասում նկատվում է արտադրողականության ցածր մակարդակ: Ըստ 2024 թվականի հողային հաշվեկշռի և վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 440 հազար հեկտար վարելահողերից նպատակային չի օգտագործվել մոտ 232602 հազար հեկտարը կամ 52,79 տոկոսը:

Գյուղատնտեսական նշանակության հողերի չմշակման պատճառները բազմազան են՝ սեփականատերերի երկրից բացակայություն, ցածր եկամտաբերություն, շրջանառու միջոցների անբավարարություն, ոռոգման ջրի անհասանելիություն կամ անբավարար մատակարարում, գյուղատնտեսական արտադրանքի իրացման դժվարություն, այլ աշխատանքով զբաղվածություն, աշխատուժի բացակայություն, հողի ցածր բերրիություն և այլն:

Համաձայն հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ հողամասի նկատմամբ իրավունքները հարկադիր կարգով դադարում են դատական կարգով՝ գյուղատնտեսական նշանակության հողամասը երեք տարվա ընթացքում չօգտագործելու հիմքով (հողամասի յուրացման, մելիորատիվ շինարարության, տարերային աղետներից հետո վերականգնման և նման օգտագործումը բացառող այլ հանգամանքների վերացման համար անհրաժեշտ ժամկետի հաշվանցով), սակայն ներկայումս գործող ոչ մի իրավական ակտով սահմանված չեն գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները և դրանց հաշվառման կարգը: Հաշվի առնելով հողային օրենսգրքի 43- րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մասին օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը, համայնքները պարտադիր լիազորությունների շրջանակում պետք է վերահսկողություն իրականացնեն հողերի նպատակային և արդյունավետ օգտագործման նկատմամբ, սակայն համապատասխան չափանիշները սահմանված չեն։

Նախագծի ընդունման նպատակը գյուղատնտեսական նշանակության հողերի, մասնավորապես վարելահողերի չօգտագործվող տարածքների բացահայտումն է՝ համայնքների իրականացրած դիտարկումների հիման վրա: Նախագծով սահմանվում է, որ համայնքը դիտարկման արդյունքները պետք է արտացոլի ազգային գեոպորտալի քարտեզագրական համակարգում, որը կընդգրկի հետևյալ տեղեկատվությունը. հողօգտագործողի և սեփականատիրոջ տվյալները, հողամասի տվյալները՝ գտնվելու վայրը, կադաստրային ծածկագիրը, հողատեսքը, մակերեսը, հողամասի նկատմամբ գրանցված իրավունքների տեսակը, հողամասը որպես չօգտագործվող հող դասակարգելու չափանիշը, ողամասի չօգտագործման պատճառները, դիտարկման վերաբերյալ տվյալները։

Նախագծով գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող դասակարգվում են յուրաքանչյուր տարվա համար, որը վերածվում է գյուղատնտեսական նշանակության չօգտագործվող հողերի շտեմարանի և կարող է հիմք հանդիսանալ այդ հողերը շրջանառության մեջ ներառելու համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular