Անկասկած, ես կցանկանայի, որ Մեսսին վերադառնար «Բարսելոնա». Պեդրին
ՍՊՈՐՏ«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Պեդրին նշել է, որ կցանկանար կատալոնական ակումբում կրկին խաղալ թիմի լեգենդար նախկին հարձակվող Լիոնել Մեսսիի հետ, որն այժմ ներկայացնում է ամերիկյան «Ինտեր Մայամին»։
«Իհարկե, անկասկած, ես կցանկանայի, որ Մեսսին վերադառնար «Բարսելոնա»։ Նա պատմության լավագույն ֆուտբոլիստն է և շատ օգնեց ինձ այն տարում, երբ մենք միասին էինք խաղում։
Մեսսիի այցը «Կամպ Նոո՞ւ»։ Ես դրա մասին կարդացի սոցիալական ցանցերում։ Դժվար էր չնկատել։ Ափսոս, որ մենք հնարավորություն չունեցանք խոսելու»,- ասել է Պեդրին Esquire-ին տված հարցազրույցում։