ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Գրչապտտում խաղ

ՖՈՏՈ

Գրիչապտտումը՝ պենսպիննինգը (հայտնի է նաև որպես «գրիչի պտտում») գրելու գործիքով կամ նմանատիպ առարկաներով  մեկ կամ երկու ձեռքերով աճպարարությունն է։ Դա իրականացվում է գրիչներով, մատիտներով կամ մարկերներով, ինչպես նաև ստեղծվում են նմանատիպ այլ գործիքներ տրյուկները առավել արտահայտիչ իրականացնելու համար։ Այդ վերջին տեսակի «գրիչը» կոչվում է «մոդ»։ Գրիչապտտումը ունի հինգ հիմնական հնարք՝ «ThumbAround», «FingerPass», «Charge», «Sonic» և «Wiper»։ Սա մի տեսակ և հոբբի է և մինի սպորտաձև:

Մարդիկ մատներով գրիչներ ու մատիտներ են պտտեցրել «գրիչապտտում» բառի ստեղծումից դեռ շատ առաջ։ Ուսուցիչներ, ուսանողներ, դպրոցականներ՝ գրեթե բոլորը «կտտացնում» էին գրիչը, պտտեցնում այն մատի վրա կամ կատարում պարզ շարժումներ՝ ձեռքերը զբաղված պահելու համար։ Բայց այն ժամանակ դա հոբբի չէր համարվում, դա հասարակ շարժում էր, ինչպես տերողորմյա, բանալիներ կամ մետաղադրամ պտտեցնելը։

Պենսպիննինգի առաջին հնարքները ի հայտ են եկել 1970-1980-ականներին: Ճապոնիան և Հարավային Կորեան այն առաջին երկրներն էին, որոնք դա ճանաչեցին որպես հմտություն։ Այնտեղի ուսանողները հորինեցին պարզ հնարքներ՝ գրիչը պտտեցնել բութ մատի շուրջը, մատների միջև, ափի մեջ։ Ոմանք այդ շարժումները գրում էին տետրերում՝ սովորելու և ուրիշներին սովորեցնելու համար, բայց դա դեռևս չուներ պաշտոնական անվանում։ 1990-ականներին ի հայտ են եկել գրիչապտտումով զբաղվող խմբեր նոր գաղափարներով: Նրանք սկսել են ձևափոխել գրիչներն ու մատիտները՝  երկարացնել, ծայրերին քաշ ավելացնել, բռնակը սիմետրիկ դարձնել և այլն: Մի խոսքով հայտնվել են առաջին «մոդերը», որոնք բարելավել են գործիքի հավասարակշռությունը և հնարավորություն տվել ավելի բարդ հնարքներ կատարել։

Ճապոնիայի և Կորեայի դպրոցներում աշակերտները միմյանց էին փոխանցում հնարքները՝ որպես մինի-հմտություններ, սակայն դեռևս գլոբալ շարժում չկար, քանի որ չկար համացանց։ Հենց համացանցը 2000–2006 թվականներին հեղափոխություն կատարեց ազդարարելով նոր սպորտաձևի ծնունդը, ի հայտ եկան համացանցային ֆորումներ։ PDS–ը կորեական գրիչ պտտողների առաջին խոշոր համայնքն էր, ապա առաջացավ  UPSB–ն՝  միջազգային ֆորումը: Վերջինս միավորեց Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Կորեայից, Ռուսաստանից և այլ վաայրերից բազմաթիվ մարդկանց։ Իսկ ահա YouTube-ի (2007–2015) ի հայտ գալուց հետո գրիչապտտումը դարձավ իսկապես գլոբալ։ Հենց YouTube-ի շնորհիվ այն դարձավ տեսողական արվեստ՝ բարձրորակ մոնտաժներ, երաժշտություն և թիմային շարժումներ։

Ներկայումս շատ «մոդեր» վաճառվում են պատրաստի. անհրաժեշտ չէ, որ դրանք ինքներդ ստեղծեք։ Գրչպտտման մրցույթները դարձել են փողոցային ոճ + արվեստ + հնարքների համադրություն, ինչպես ֆինգերբորդինգը կամ սպիդքաբինգը։

Պենսպինինգը Հայաստան է եկել համացանցի միջոցով հիմնականում

YouTube-ի, UPSB ֆորումի և ռուսական համայնքների շնորհիվ։ Հայաստանում այսօր կա փոքր, բայց ակտիվ համայնք, որը տարածված է հիմնականում TikTok-ում, Instagram Reels-ում, Telegram փոքր խմբերում, Discord փոքր սերվերներում։

Չնայած համայնքը մեծ չէ, բայց մակարդակը միջինից բարձր է՝ շնորհիվ միջազգային ուսուցողականների։ Դպրոցներում պենսպինինգը բավական հայտնի է՝ հատկապես 12–17 տարիքային խմբում։ Հաճախ կարելի է հանդիպել «մասնագիտական» մոդինգի՝ մարդիկ հատուկ գնում են հարմար գրիչներ, ժապավեններ, գնդիկներ, քաշեր։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular