ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ադրբեջանը պահանջել է վերաշարադրել Հայաստանի և ԵՄ-ի միջև գործընկերության փաստաթուղթը. Բաքուն գործում է Թուրքիայի շահերից ելնելով անտեսելով ԵՄ-ին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի սկզբին Հայաստանը և ԵՄ–ն ստորագրել են ռազմավարական գործընկերության օրակարգ, և կարճ ժամանակ անց Ադրբեջանի ԱԳՆ–ն բողոք է հայտնել նշելով, որ փաստաթղթում որոշակի թեմաների հիշատակումը «հակասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգին», գրում է theins.ru–ն։ Բաքուն դժգոհ է Լեռնային Ղարաբաղի փախստականների հիշատակումից: Ադրբեջանի իշխանությունները շարունակում են պնդել, որ հայ բնակչությունը, որը լքել է տարածաշրջանը ադրբեջանական բանակի կողմից նախաձեռնված ռազմական գործողությունների պատճառով, դա արել է «կամավոր»: «Իր բանաձևում Եվրախորհրդարանը ղարաբաղցի հայերի հարկադիր տեղահանումը հավասարեցրել է էթնիկ զտումների հետ: Ավելին, այդ հարցը ԵՄ-ՀՀ գործընկերության առաջնահերթություններից մեկը սահմանելը և այդ կատեգորիայի մարդկանց որպես փախստականներ որակելը Ադրբեջանի նկատմամբ կողմնակալության հստակ դրսևորում է», - ասված է ԱԳՆ  հայտարարության մեջ։

Ադրբեջանական կողմը նաև նշել է, որ «մարդկության դեմ հանցագործությունների և ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող և դատապարտված հայազգի անձանց գերի անվանելը, ինչպես նաև նրանց ազատ արձակումը որպես առանձին առաջնահերթություն սահմանելը իրականության լուրջ աղավաղում է և անընդունելի է»։ «Իր բանաձևում Եվրախորհրդարանը Բաքվում պահվող հայ գերիներին անվանում է պատանդներ, իսկ նրանց դատավարությունները անվանում է խաբեություն», — հավելել է ԱԳՆ–ն։ Ավելին, Բաքուն դժգոհ է «Միջազգային դատարանի բոլոր համապատասխան որոշումների լիարժեք, անհապաղ և արդյունավետ կատարմանը աջակցելու մասին դրույթից, որը հստակորեն վերաբերվում է Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերին», ինչպես նաև «Թրամփի ճանապարհի» (TRIPP) մասին հիշատակման բացակայությունից։ «Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը և ԵՄ-ն կոնկրետ քայլեր կձեռնարկեն այդ անցանկալի դրույթները վերացնելու համար, որոնք չեն արտացոլում առկա իրականությունը», - եզրակացրել է Ադրբեջանի ԱԳՆ–ն։ ՀՀ ԱԳՆ–ն պատասխանել է այս պնդումներին ասելով, որ Երևանի և Բրյուսելի միջև համագործակցությունը «նպաստում է տարածաշրջանում խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերին»։

Ինչպես theins.ru-ին ասել է Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Նարեկ Սուքիասյանը, Բաքուն, ըստ երևույթին, պատրվակ է փնտրում խաղաղության գործընթացը հետաձգելու և դրանում Երևանին մեղադրելու համար. «Ադրբեջանը հետապնդում է բացարձակ տարածաշրջանային գերիշխանության ռազմավարություն, որի համաձայն բոլոր հիմնական քաղաքական միջոցառումները պետք է միանշանակ համապատասխանեն իր ազգային շահերին։ Հայաստանի կողմից ցանկացած անկախ գործողություն, որը կարող է շոշափելի օգուտներ բերել Երևանին, դիտարկում է որպես սպառնալիք։ Թեև Ադրբեջանը կարող է շահագրգռված լինել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելով և կնքելով, բայց նա դա կանի միայն այն բանից հետո, երբ ապահովի, որ ցանկացած հայկական սուբյեկտիվություն, որը նա ընկալում է որպես պոտենցիալ հեռավոր սպառնալիք, վերացվի։ ԵՄ-ի և Հայաստանի միջև համաձայնագիրը նույնպես դիտարկվում է այդ լույսի ներքո։ Դժվար է չնկատել Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ պարունակվող խաղաղության պարտավորությունների անկեղծության բացակայությունը, կարծես պատրվակ է փնտրվում մեղքը Հայաստանի վրա բարդելու, գործընթացը լքելու և միաժամանակ սրման հնարավորություններ փնտրելու համար։ Սա նաև կարող է լինել ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև լարվածության արձագանք,  ԱՄՆ-ի՝ գործընթացի գլխավոր միջնորդի առկայության դեպքում, Բաքուն կարող է փորձել շահել Վաշինգտոնի բարեհաճությունը: Ավելին, Բաքուն հետաքրքրված է հետկոնֆլիկտային օգնություն և օգուտներ ստանալ ԵՄ-ից, չնայած ինքը ագրեսիայի աղբյուր է և բացասական դինամիկա է ցուցաբերում ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտներում: Բաքվի ճնշումը Բրյուսելի վրա կարող է լինել նաև այլ ոլորտներում և հարցերում իր համար օգուտներ ստանալու հույսով»:

Քաղաքագետ, տնտեսագետ և Կովկասի ինստիտուտի (Երևան) ավագ գիտաշխատող Հրանտ Միքայելյանն էլ կարծում է, որ Բաքուն կարտահայտի իր կարծիքը Երևանի կողմից ստորագրված բոլոր ռազմավարական փաստաթղթերի վերաբերյալ միաժամանակ առաջ մղելով Թուրքիայի շահերը. «Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները չեն կարող լուծվել դիվանագիտական ​​ճանապարհով, քանի որ պանթյուրքիզմը չի ենթադրում Հայաստանի գոյությունը: Եվ հենց Անկարան, այլ ոչ թե Բաքուն է առաջ մղում այդ գործընթացը: Բաքուն ներկայումս միջնորդ ուժ է, որը ձեռնարկում է որոշակի արմատական ​​գործողություններ: Հետևաբար, հենց Բաքուն է հայտարարություններ անում ԵՄ-ի, Ռուսաստանի, Հայաստանի և այլնի դեմ, մինչդեռ Անկարան պարզապես կարգավորում է դրանք: Խնդիրն այն է, որ անտեսելով այս համատեքստը նախ Ռուսաստանը, ապա ԵՄ-ն, փորձեցին լուծել հակամարտությունը: Ռուսաստանը ձախողվեց, և հիմա ԵՄ-ն է հայտնվել նույն իրավիճակում: Մոսկվան, Բրյուսելը և Վաշինգտոնը կարծում են, որ տարածաշրջանում իրավիճակը որոշվում է կամ Մոսկվայի, կամ Բրյուսելի կողմից, և նրանք իրենց խնդիրը տեսնում են նախաձեռնությունը ստանձնելու և ամեն ինչ իրենց օգտին ձևավորելու մեջ: Իրականում Թուրքիան է տարածաշրջանը ձևավորում իր համար, և Ռուսաստանի տարածաշրջանից դուրս գալը չի ​​նշանակում Արևմուտքի ավտոմատ գալուստ։ Կարո՞ղ ենք ասել, որ Բաքուն ցանկանում է խափանել խաղաղության պայմանագրի ստորագրումը և փնտրում է դրա համար պատրվակներ: Սա ավելի քան ակնհայտ է: Փաշինյանը հույս ուներ խաղաղության պայմանագրի ստորագրման 2021 թվականին, բայց Բաքուն անընդհատ պահանջում է նոր զիջումներ, Փաշինյանը համաձայնում է դրանց, քանի որ Բրյուսելն ու Վաշինգտոնը նրան դրդում են դա անել։ Այժմ Բաքուն ցանկանում է, որ միջանցքը բացվի, և իր պայմաններով, այսինքն առանց ամերիկացիների: Եթե ամերիկացիները գան, դա լինի այնպիսի պայմաններով, որ հետագայում հեռանան: Թուրքիային և Ադրբեջանին անհրաժեշտ են այնպիսի հաղորդակցություններ, որոնք ոչ ոք չի վերահսկում՝ ո՛չ Հայաստանը, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Իրանը»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular