ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նա պետք է հեռանա․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ»․ թերթը գրում է   ․ Արցախի քաղաքական եւ հասարակական կառույցները, ինչպես նաեւ՝ շարքային քաղաքացիները, չեն համակերպվում այն մտքի հետ, որ թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսը «դավաճանել» է իրենց եւ Արցախին ու միացել տասը տիրադավներին՝ աջակցելով Նիկոլ Փաշինյանի եկեղեցաքանդ գործունեությանը։ Մենք տեղեկացանք, որ Արցախի թեմական խորհուրդը շարունակում է ակտիվ աշխատանք տանել Մայր Աթոռի հետ` Արցախի հոգեւոր առաջնորդին փոխարինելու հարցով։ Արցախցիներն այլեւս նրան չեն ընկալում որպես թեմի առաջնորդ եւ ուզում են, որ առաջնորդ նշանակվի մարդկային ու հոգեւոր բարձր արժեքներ ունեցող մի հոգեւորական։ Բանն այն է, որ Արցախի թեմում Վրթանես եպիսկոպոսից բացի այլ եպիսկոպոս չկա, որը պարտադիր պահանջ է թեմի առաջնորդի համար: Մեզ ասացին, որ արցախցիները համաձայն են անգամ, որ հայաստանցի սրբազան դառնա իրենց թեմի առաջնորդ, օրինակ, Բագրատ սրբազանը։

Նշենք, որ Նաիրի Հոխիկյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 16-ից ստորագրահավաք է անցկացվում՝ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդի պարտականություններից ազատելու համար․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդն իր գործողություններով դեմ է դուրս եկել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոններին եւ միացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ազգուրաց քայլերին, մենք՝ ՀԱԵ Արցախի թեմի հավատավոր զավակներս, հրաժարվում ենք Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին ընդունել որպես Արցախի թեմի առաջնորդի եւ դիմում ենք Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ կաթողիկոսին՝ խնդրելով նրան ազատել Արցախի թեմի առաջնորդի պարտականություններից եւ նրա փոխարեն նշանակել ՀԱԵ կանոններին հավատարիմ ուրիշ հոգեւորականի»։ Նախօրեին Հոխիկյանը տեղեկացրեց, որ 300 մարդ ստորագրել է այս տեքստը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ 24․ 12․ 25

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular