ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բարուրի» և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի համագործակցությունը՝ հանուն հայկական երաժշտության տարածման

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օրերս տեղի ունեցավ «Բարուրի» նոր փափուկ խաղալիքների շնորհանդեսը։ Արամ արջուկին, որն աշխարհում առաջին խաղալիքն է, ում սրտի մեղեդին հնչում է Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, միացան նրա նոր ընկերները՝ նապաստակը, գառնուկը, շունիկն ու մյուս փափուկ արջուկը։ «Բարուրի» այս խաղալիքներում հնչող երաժշտության ձայնագրությունն իրականացվել է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու երաժիշտների կողմից, իսկ երաժշտությունը վերամշակել է Սիմֆոնիկ նվագախումբը: Բոլոր խաղալիքների վաճառքից գոյացած հասույթի հինգ տոկոսն ուղղվելու է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամին՝ պատանի երաժիշտների կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով։

Խաղալիքների շնորհանդեսին իրենց ելույթներով հյուրերին ողջունեցին «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու պատանի երաժիշտները, որոնք հանդես եկան փափուկ խաղալիքներում հնչող ձայնագրությունների կենդանի կատարումներով։

«Բարուրի» առաքելությունը խաղալիքների միջոցով հայ կոմպոզիտորների դասական, ժողովրդական ու ազգային օրորոցայիններ հնչեցնելն է։ Զարմանահրաշ փափուկ խաղալիքների ստեղծողները հավատում են, որ հայկական դասական երաժշտությունը երեխաներին պետք է հասանելի լինի վաղ տարիքից։

Տարիների պատմություն ունի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Բարուրի» համագործակցությունը։ Նրանք միավորվել են ամենակարևոր՝ երեխաների զարգացման և կրթության գաղափարների շուրջ, և կյանքի են կոչում դրանք։ Այս համագործակցությունը լինելու է շարունակական։ Հետագայում «Բարուրը» և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը հանդես կգան համատեղ նոր ու հետաքրքիր  նախագծերով։

Լուսինե Առաքելյան

                   
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular