«Wizz Air» ավիաընկերությունը գործարկելու է Երևան-Լոնդոն-Երևան երթուղով չվերթները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Wizz Air» ավիաընկերությունը 2026թ. հունիսի 12-ից գործարկելու է Երևան-Լոնդոն-Երևան երթուղով չվերթները:
Թռիչքները Զվարթնոց միջազգային օդանավակայանից դեպի Լոնդոնի Լյուտոն օդանավակայան կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:
«Wizz Air» ավիաընկերությունը կիրականացնի չվերթեր 18 ուղղություններով դեպի 10 երկիր։