ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սև արկղերը» հաստատել են ապօրինի ֆիզիկական միջամտությունը․ AZAL-ի փոխնախագահ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

AZAL ավիաընկերության փոխնախագահ Իլհամ Ամիրովը հայտարարել է, որ Ակտաուում կործանված J2-8243 չվերթի աղետի հետաքննությունը շարունակվում է։

Նրա խոսքով՝ միջադեպի վերաբերյալ նախնական զեկույցը վկայում է ապօրինի ֆիզիկական միջամտության մասին։

«Սև արկղերի» տվյալների վերծանումից հետո պարզ է դարձել, որ ինքնաթիռի երեք կենսական նշանակություն ունեցող համակարգերը միաժամանակ շարքից դուրս են եկել արտաքին ուժի ազդեցության հետևանքով»,- նշել է Ամիրովը։

Նա հավելել է, որ վթարի հետաքննության համար ստեղծված հանձնաժողովի նախնական զեկույցը ներկայացվել է այս տարվա հունվարի վերջին։ Հանձնաժողովը ձևավորվել է Ղազախստանում և շուրջ մեկ տարի ուսումնասիրել է միջադեպի հանգամանքները։ Միևնույն ժամանակ, ինչպես ընդգծել է AZAL-ի փոխնախագահը, վերջնական զեկույցը դեռևս պատրաստ չէ։

Հետաքննության արդյունքները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն ավիացիոն անվտանգության ապահովման, այլև միջազգային ավիափոխադրումների անվտանգության հնարավոր ռիսկերի գնահատման տեսանկյունից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular