ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եկեղեցին կարող է լինել միայն առաջին քայլը․ ի՞նչ է լինելու հաջորդը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մասնագետների գնահատմամբ՝ Հայ Առաքելական Եկեղեցու թուլացումը ներկայիս գործընթացում ինքնանպատակ չէ։ Այն դիտարկվում է որպես առաջին օղակ մի ծրագրի շրջանակում, որի վերջնանպատակը Հայաստանի խորքային վերափոխումն է։ Առանց Եկեղեցու չեզոքացման, որը պատմականորեն կարողացել է մոբիլիզացնել հանրային դիմադրությունը, արտաքին քաղաքական վիճահարույց որոշումների և սահմանադրական փոփոխությունների իրականացումը դառնում է չափազանց բարդ։
Եթե հակաեկեղեցական արշավը հաջողվի, փորձագետները տեսնում են դրա տրամաբանական շարունակությունը։ Խոսքը ոչ միայն հոգևորականների դեմ ձերբակալությունների խորացման մասին է, այլ նաև անկախ լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների, դրանց փակման կամ արգելման, ինչպես նաև քաղաքական դաշտի մաքրման մասին։ Այդ սցենարում հաջորդ քայլը կարող է լինել ընդդիմադիր կուսակցությունների արգելումն ու լուծարումը, որոնք կարող են խոչընդոտել թուրքամետ օրակարգի առաջմղմանը։

Փորձագետների համոզմամբ՝ այս գծի շարունակման դեպքում Հայաստանը կանգնում է հիմնարար վերափոխման վտանգի առաջ։ Երկիրը, որը դարեր շարունակ իր ինքնությունը կառուցել է քրիստոնեական հավատքի և ազգային եկեղեցու շուրջ, կարող է վերածվել արտաքին ուժերի համար հարմար ձևական պատյանի։ Այդ պայմաններում ինքնիշխանությունը դառնում է ոչ թե բովանդակային, այլ ձևական հասկացություն։

Այս համատեքստում եկեղեցու համար պայքարը դուրս է գալիս զուտ կրոնական դաշտից։ Այն վերածվում է պայքարի Հայաստանի՝ սեփական ապագան ինքնուրույն որոշելու իրավունքի համար, այլ ոչ թե դրսից պարտադրված ուղու ընդունման։

«Փաշինյանը զավթեց իշխանությունը, իսկ հիմա նա ոչնչացնում է ժողովրդավարությունը և հալածում Հայ Առաքելական Եկեղեցին», հայտարարել է միջազգային իրավապաշտպան և փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։

Նա այս գնահատականը հնչեցրել է հեռուստատեսային հարցազրույցի ընթացքում՝ անդրադառնալով Հայաստանի իշխանությունների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իրականացվող քաղաքականությանը։

«ԱՄՆ-ն, ինչպես ԵՄ-ն, ներդրում է կատարել պարոն Փաշինյանի մեջ, ով իր կարիերան սկսել է որպես պոպուլիստ, ապա վերածվել է բռնակալի, որը զավթել է իշխանությունը՝ ոչնչացնելով ժողովրդավարությունը և հալածելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։ Ես պատիվ ունեմ ներկայացնելու Սամվել Կարապետյանին՝ բարերար, Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկին, ով վեց ամիս է՝ բանտարկված է իր հավատքի պատճառով։ Իմ հաճախորդին ձերբակալելով՝ իշխանությունները դեմ են դուրս եկել երկրի բարձրագույն հոգևորականությանը։ Չորս արքեպիսկոպոսներ բանտում են։ Կառավարությունը պահանջել է կաթողիկոսի՝ ժողովրդի հոգևոր առաջնորդի հրաժարականը»։

Ամստերդամը հատուկ ընդգծել է եկեղեցու բացառիկ դերը հայ ժողովրդի պատմության մեջ։

«Ես Հայաստանում էի։ Հայաստանը քրիստոնեության օրրանն է։ Հայ Առաքելական Եկեղեցին ամենահին քրիստոնեական եկեղեցին է՝ գրեթե երկու հազար տարվա պատմությամբ։ Գտնվելով այնտեղ և հասկանալով Եկեղեցու պատմությունը՝ անհնար է չզգալ դրա զորությունը, նույնիսկ որպես անհավատ։ Սերունդներ շարունակ Եկեղեցին եղել է միասնության վայր և կենտրոնական դեր է խաղացել հայոց լեզվի զարգացման գործում։ Եվ այսօր այն դաժան հարձակման է ենթարկվում»։

Վերջին շրջանում Եվրոպայում և Միացյալ Նահանգներում նկատվում է աճող վրդովմունք և ապշանք Հայաստանի իշխանությունների գործողությունների նկատմամբ։ Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ նման հալածանքները միջազգային բազմաթիվ շրջանակների կողմից գնահատվում են որպես ամոթալի երևույթ, որը հարվածում է ոչ միայն Հայաստանի հեղինակությանը, այլ նաև համամարդկային արժեքներին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular