ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է լինում, երբ մեկ անձը Հայաստանում չէ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մի առիթով Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե կառավարությունն ինքն է: Նույն առիթին արձագանքելով՝ մենք էլ նշել էինք, որ Փաշինյանը ոչ միայն կառավարությունն է, այլև ԱԺ-ն, դատախազությունը, բոլոր ատյանների դատարանները, ԱԱԾ-ն ու ՊՊԾ-ն, նաև՝ ՔՊ-ն:

Բայց, ահա, նույն ՔՊ «կարկառուններից» մեկն օրերս, օրինակ՝ հայտարարում էր, թե, ի տարբերություն այլ կուսակցությունների, ՔՊ-ն մեկ անձի կուսակցություն չէ, կապված չէ բացառապես մեկ անձի որոշումների հետ, ժողովրդավարական եղանակներով է ղեկավարվում: Մի խոսքով՝ մի այնպիսի պատկեր նկարագրեց, որ ամենից դեմոկրատական երկրների ամենից ժողովրդավար կուսակցությունները նախանձից կկանաչեն:

«Կարկառուն» քպականների երևակայության մեջ, հնարավոր է, այդպես է: Բայց միայն այնտեղ: Ժողովրդական բանահյուսությունը ու հատկապես Ղազարոս Աղայանը բացարձակապես ոչ մի տվյալ չեն հաղորդում Գյուլնազ տատի կուսակցական պատկանելության մասին:

Սակայն դատելով Փաշինյանի կարկառուն քաղաքական մերձավորների հայտարարություններից՝ տատին, կարծեք թե, քպական էր: Չնայած, եթե այն ժամանակներում ՔՊ լիներ, մեր բազմաչարչար ժողովուրդը արդեն մի 100 տարի առաջ վերջնականապես պատմության գիրկը անցած կլիներ:

Ինչ վերաբերում է առկա իրականությանն ու վերոնշյալ պնդումներին, ապա մի կուշտ ծիծաղելուց հետո, իհարկե, անհրաժեշտ է ընդգծել, որ ՔՊ-ի՝ մեկ անձի կուսակցություն չլինելու մասին ամպագոռգոռ հայտարարությունները տարօրինակ են հնչում: Ախր, գրեթե բոլորն էլ բացահայտ տեսնում են, որ առանց Նիկոլ Փաշինյանի թույլտվության կամ հանձնարարության ոչ մի քպական չի համարձակվի որևէ միկրոֆոնի մոտ բերանը բացուխուփ անել և ինչ-որ բան ասել: Առանց Նիկոլ Փաշինյանի թույլտվության, քպականներն անգամ վախենում են Արարատ լեռան ուղղությամբ նայել: Եթե հանկարծ մեկնումեկը մոտները Արցախ կամ Արարատ, կամ Արևմտյան Հայաստան ասի, անմիջապես կսկսեն վախվորած այսուայնկողմ նայել. հո տեսնող չեղա՞վ, որ Փաշինյանին հասցնի ու նրանից ջղայն «սմս» ստանաք...

Միով բանիվ, ՔՊ-ից ավելի միահեծան, ավելի ավտոկրատ, ավելի հակադեմոկրատական ու բացառապես մեկ անձի քմահաճույքով շարժվող կուսակցություն կամ քաղաքական միավոր-խմբավորում հազիվ թե լինի:

Ի դեպ, բազմաչարչար ժողովրդի մասին: Ոչ միայն տողերիս հեղինակը, այլև շատ ու շատ հայրենակիցներ թեթևակի զարմանքով և ոչ առանց ուրախության նոտայի նկատեցին, որ վերջին կիրակին մեր երկրում բավականին հանդարտ բարոյահոգեբանական միջավայրում անցավ: Իսկապես, ոչ մի նյարդային հանրային միջադեպ, ոչ մի հիստերիկա, ոչ մի լարում ու վայրիվերո հայհոյախոսություն: Մի բան, որ կտրուկ հակասության մեջ է Փաշինյանի իշխանավարման շրջանում իշխանությունից շարունակաբար արտանետվող ատելության, թշնամանքի, ներհասարակական բաժանումների ու սադրանքների ամբողջության հետ:

Կիրակնօրյա եզակի ու հարաբերական հանդարտությունը ուներ շատ պարզ բացատրություն. Նիկոլ Փաշինյանը Հայաստանում չէր:

Հայտնի է, որ Փաշինյանը մեկնել էր Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ խորհրդի նիստին, հանդիպելու իր և իր կուսակիցների համար ատելի ԵԱՏՄ-ականների հետ: Եվ մինչ Փաշինյանը քաղցր-մեղցր ժպտում էր իր և իր բազմաթիվ կարկառունների կողմից թշնամի և չուզող հռչակված Ռուսաստանի ղեկավարի ու մյուսների հետ, նրա քպականները, խոսակցականով ասած՝ «հով լռված» էին Ֆեյսբուքի պատատակերին: Առավելագույնը՝ ինչ-ինչ վարկաբեկիչ ու զազրախոսական «նյութեր» էին շրջանառում:

Ինչ էլ հիմա ասվի, փաստն այն է, որ այս կիրակի ոչ մի քպական «շրջիկ հավատացյալների» խումբ չնկատվեց Հայ առաքելական եկեղեցու որևէ վանքում: Բոլոր եկեղեցիներում կիրակնօրյա պատարագները կատարվեցին ըստ կարգի, հնչեց Ամենայն հայոց կաթողիկոսի անունը, հիշատակվեցին նաև հանիրավի կալանավորված սրբազանները, ու դրանով պայմանավորված՝ ոչ մի «քաղաքացիական հագնված» կարմիրբերետավոր գազազած չհարձակվեց որևէ հայ մարդու վրա, քաշքշելով դուրս չհանեց եկեղեցուց: Ոչ մի կարգալույծ կամ տիրադավ «քահանա» գլուխն իր «բնից» դուրս չհանեց:

Ու հենց նաև այս հանգամանքը ակնառու ապացույցն է այն բանի, որ ՔՊ-ն ոչ թե սոսկ «մեկ անձի կուսակցություն» է, այլև մեկ անձի անընկալելի քմահաճույքներն ու չարառիթ հրահանգները անխոս կատարող «կուսակցություն»: Կամ էլ՝ պետք է ընդունել, որ մնացած բոլոր քպականները Հայ առաքելական եկեղեցու թշնամի են դիրքավորվում բացառապես Նիկոլ Փաշինյանի ֆիզիկական ներկայության պայմաններում: Չկա (բացակա է) Նիկոլ Փաշինյանը, չկա ատելություն ու ներքին թշնամանք ամենայն ազգայինի նկատմամբ:

Լավ, բա եթե ՔՊ-ն «մեկ անձի կուսակցություն» չէ, հապա ինչո՞ւ ոչ մի տեղ խմբովի պատարագի չգնացիք, երբ Փաշինյանը Հայաստանում չէր: Բա գնայիք, մի կեղծ «պատարագ» անեիք, մանավանդ՝ քպական դարձած «միկրոավտոբուսի» եպիսկոպոսներով:

Բա, իբր հավատացյա՜լ եք, եկեղեցու նվիրյա՜լ...

Ու գիտե՞ք, դա ևս ապացուցում է այն, որ նախորդ դեպքերի վերաբերյալ միանգամայն ճշգրիտ էին տրվող բնորոշումները, որ դրանք ընդամենը քաղաքական հանրահավաքներ կամ կուսակցական միջոցառումներ էին՝ կազմակերպված ՀԱԵ եկեղեցիների տարածքում՝ այդ եկեղեցիներից մի քանիսն, ի դեպ, ապօրինի զավթելով:

Ու վերը ասվածը բերում է նաև մեկ այլ անխուսափելի հետևության. «մերձեկեղեցական» այս ամբողջ աղմուկի բուն նպատակը, որ հետապնդում են ՀՀ իշխանությունն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն, Հայ առաքելական եկեղեցին քանդելն է, որպես համահայկական կառույց՝ վերացնելը կամ առնվազն՝ բաժանումների ենթարկելը: Բնական է, որ հաջորդ կիրակի Նիկոլ Փաշինյանը պետք է փորձի նախորդ հանդարտությունը Հայաստանի ու հայ ժողովրդի «քթից բերել»: Պատահական չէ, որ երեկվանից սկսեցին լուրեր շրջանառվել դեկտեմբերի 28-ին Մայր Աթոռի վրա արդեն ուժայիններով գրոհելու, Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ բռնություն գործադրելու, անգամ կալանավորելու փաշինյանական մտմտումների մասին:

Դե, պե՞տք է ժողովրդի Նոր տարին հարամ անել, թե՞ ոչ: Այ, դա ՔՊ-ի մոտ արդեն 7 տարի ստացվում է՝ տոներ փչացնել, աղետի, լացի, ողբի, կորստի պատճառ ու շարժիչ դառնալ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular