ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը զենք է մշակում Starlink արբանյակների դեմ․ AP

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանը մշակում է Starlink-ին ուղղված նոր հակաարբանյակային զենք, որի նպատակն է զսպել Արևմուտքի գերակայությունը տիեզերքում, հաղորդել է «Associated Press»-ը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի երկու հետախուզական ծառայությունների։

Իլոն Մասկի Starlink-ն օգնել է Ուկրաինային մարտադաշտում։

Ռուսաստանը մշակում է այսպես կոչված «տարածքային» զենք, որը ենթադրում է ուղեծրում հարյուր հազարավոր փոքր, բարձր խտության արկերի տեղակայում: Դրանք կարող են միաժամանակ անջատել Starlink-ի մի քանի արբանյակներ: 

Չի նշվում, թե երբ Ռուսաստանը կկարողանա տեղակայել նման զենք, և ոչ էլ արդյոք այն փորձարկվել է: Այնուամենայնիվ, մի պաշտոնյա նշել է, որ համակարգն ակտիվ մշակման փուլում է, և դրա պատրաստության ամսաթիվը մնում է գաղտնի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular