ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՍԴ դատավորի հարազատի սպանողներին օգնողներ են եղել․ ի՞նչ են արել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքում երկու անձ հարձակվել էին ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանի հորեղբոր որդու՝ 24-ամյա Սարգիս Զեյնալյանի վրա և դանակի հարվածներ հասցրել նրան, ինչի հետևանքով նա մահացել էր։

Դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ՝ Աշոտ Կառլի Սոխրաբյանցի և Բենիամին Կառլի Սոխրաթյանցի՝ սպանության հատկանիշներով։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, և դատարանը կալանավորել է նրանց։ Պարզվել էր, որ 24-ամյա Սարգիսի և ենթադրյալ մարդասպանի՝ Աշոտ Սոխրաբյանցի միջև Գինու փառատոնի ընթացքում վեճ է եղել, որը չէր հարթվել և ճակատագրական հետևանք ունեցավ 24-ամյա երիտասարդի համար։ Սակայն բացի ենթադրյալ մարդասպաններից, գործով այլ հանգամանքներ են ի հայտ եկել, մասնավորապես՝

Գեննադի Ներսեսի Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվության ենթարկելուն խոչընդոտելու նպատակով հանցանք կատարած անձին առանց նախնական խոստման աջակցել է։

Գեննադի Ներսեսի Դանիելյանը տեղեկանալով, որ 2025 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 20 շենքի մոտ եղբայրներ Աշոտ Կառլի Սոխրաբյանցը և Բենիամին Կառլի Սոխրաթյանցը կատարել են Սարգիս Արմենի Զեյնալյանի սպանությունը, վերջիններիս քրեական պատասխանատվության ենթարկելուն խոչընդոտելու նպատակով, առանց նախնական խոստման աջակցել է նրանց՝ 2025 թվականի նոյեմբերի 10-ին իր ավտոմեքենայով Աբովյան քաղաքից տեղափոխելով Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաք, այդպիսով խոչընդոտներ ստեղծելով վերջիններին հայտնաբերելու համար։

Ասել է, թե ենթադրյալ մարդասպանին աջակցողին ևս մեղադրանք են առաջադրել։

Մեղադրանքի հիմնավորում․

  1. Հանցագործության կամ հանցանք կատարած անձի բացահայտմանը, հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվության կամ պատժի ենթարկելուն, պատժի կամ դրա չկրած մասի, անվտանգության կամ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցի իրականացմանը խոչընդոտելու նպատակով՝ հանցագործությունը կամ հանցանք կատարած անձին առանց նախնական խոստման պարտակելը կամ հանցանք կատարած անձին այլ կերպ աջակցելը պատժվում է՝

  • տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ

  • հանրային աշխատանքներով՝ 80–150 ժամ տևողությամբ, կամ

  • որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ

  • ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ

  • կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 ամիս, կամ

  • ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով։

Խափանման միջոց է ընտրված՝ բացակայելու արգելքը։

Քնար Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular