ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանում մեկնարկել է ավելի քան 20000 մարդու վերաբերող համաներումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Այսօր Ադրբեջանում մեկնարկել է Իլհամ Ալիեւի կողմից նախաձեռնված և երկրում հայտարարված «Սահմանադրության և ինքնիշխանության տարվա» համաներման մասին ակտը։

Նախնական ցուցակի համաձայն՝ մոտավորապես 5000 մարդ ազատ կարձակվի հետագա պատժից, իսկ ավելի քան 3000 դատապարտյալների պատժի ժամկետը կկրճատվի վեց ամսով։

Համաներումը կտարածվի նաև ազատազրկման հետ չկապված պատիժ կրող ավելի քան 10000 անձանց վրա։

Ընդհանուր առմամբ, համաներման մասին ակտի դրույթները նախատեսվում է իրականացնել 4 ամսվա ընթացքում։

Ավելի վաղ APA լրատվական գործակալությունը հայտնել էր, որ համաներման մասին օրինագիծը թույլ կտա բանտից ազատվել նրանց, ովքեր մասնակցել են «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված ռազմական գործողություններին, այդ թվում՝ Հայրենական պատերազմին, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը անցկացված հակաահաբեկչական գործողությանը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular