ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Վայցենբոկ գարեջուր

ՖՈՏՈ

Իսկական գերմանական գարեջրի սիրահարները լավ ծանոթ են այդ խմիչքին, որը մի քանի տարի առաջ նշել է իր հարյուրամյակը և հպարտանում է գերմանական գարեջրի բազմազան տեսակների շարքում առանձնանալու իր համբավով։ Խոսքը, բնականաբար, Վայցենբոկ գարեջրի մասին է:

Ժամանակակից Վայցենբոկները գույներով տատանվում են մուգ սաթից մինչև հարուստ, մուգ կարմրավուն-շագանակագույն՝ կայուն, բաց, դեղնավուն-շագանակագույն փրփուրով։ Քանի որ այս գարեջուրը ավանդաբար չի ֆիլտրվում, այն միշտ մի փոքր պղտոր է և ունի փոքր քանակությամբ նստվածք։ Լավ Վայցենբոկը ուժեղ, ածիկային, մրգային ցորենի հիմքով գարեջուր է, որը համատեղում է «դունկելվեյցեն»–ի հաճելի նոտաները «բոկ»–ի հարուստ համի հետ։

Այս վերին խմորման ենթարկված ցորենի «դոպելբոկ»–ի պատմությունը սկսվել է 1907 թվականին, երբ Մյունխենի խոշոր գարեջրատանը Վայսե Բրաուհաուսը եփեց Unser Aventinus-ը՝ Ավենտինուսը, որը կոչվել է այն հայտնի գերմանացի հումանիստ պատմաբանի անունով, ով լուսավորել է Բավարիայի պատմությունը համեմատելով այն եվրոպական և գերմանական ընդհանուր պատմության հետ։ Այս գարեջուրը հենց սկզբից արտադրվել է շամպայնի մեթոդով և թարմ խմորիչի նստվածքի ավելացմամբ։ Այն հիանալի պատասխան էր ստորին խմորման «դոպելբոկ»–ներին, որոնք այդ ժամանակ արագորեն ժողովրդականություն էին ձեռք բերում: Այսօր լավագույն գերմանական Վայցենբոկները արտադրվում են G. Schneider & Sohn GmbH-ի կողմից: Չնայած նրանց ներկայիս Mein Kristall-ը ավելի հայտնի է, քան հին Unser Aventinus-ը, բայց վերջինս ևս դեռևս շատ երկրպագուներ ունի ոչ միայն իր հայրենիքում, այլ նաև արտասահմանում։

Իր էությամբ Վայցենբոկը ուժեղ, չֆիլտրացված ցորենի գարեջուր է: Սովորաբար, այն եփելու համար օգտագործվում է մոտ 60% ցորենի ածիկ: Ի դեպ, գերմանական օրենսդրությունը պահանջում է, որ այդ ըմպելիքի համար առնվազն 50% ցորենի ածիկ լինի: Մնացած 40%-ը Մյունխենի, Վիեննայի կամ Պիլսների ածիկն է: Ածիկի հատիկի այս մասն էլ որոշում է պատրաստի գարեջրի գույնը: Ահա թե ինչու գույնը այդքան զգալիորեն տարբերվում է գարեջրատներում, կամ այդ ըմպելիքի այլ հայտնի գործարանների կողմից արտադրվածներից: Խմորման ընթացքում օգտագործվում է միայն հատուկ վերին խմորման խմորիչ, որը այդ ըմպելիքին հաղորդում է մի փոքր կծու, մեխականման բույր։

Հետաքրքիր է այն, որ դասական Վայցենբոկը ներկայումս ավելի մեծ ժողովրդականություն է վայելում Միացյալ Նահանգներում, քան Գերմանիայում, և այնտեղ կան բազմաթիվ գարեջրատներ, որոնք մասնագիտացած են այդ գերմանական գարեջրի արտադրության մեջ: Ավելին, կան բազմաթիվ միկրոգարեջրատներ, որոնք իրենց ավանդական տեսականու հետ մեկտեղ արտադրում են նաև Վայցենբոկ:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular