Հանրահայտ անձանց ինտիմ լուսանկարները գողացած հաքերը խոստովանել է մեղքը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾShabat.am-ը գրում է.
ԱՄՆ քաղաքացի Էդվարդ Մաջերչուկը իրեն մեղավոր է ճանաչել ֆիշինգ հարձակման մեջ՝ աստղերի անձնական արխիվներից ինտիմ լուսանկարներ և տեսանյութեր գողանալու նպատակով:
«Աստղային սկանդալի» պատճառով 2014 թվականին ձերբակալված Մաջերչուկը խոստովանել է, որ ստեղծել է մի քանի ծուղակ-կայքեր, որտեղ մտնելով՝ օգտատերերը չարամիտներին են տվել իրենց գաղտնաբառերը: Արդյունքում համացանցում հրապարակվել են Ջենիֆեր Լոպեսի, Ռիհաննայի և տասնյակ այլ աստղերի մերկ լուսանկարները:
Ենթադրաբար, լուսանկարները գողացել են ցանցահենները Apple-ի iCloud ամպային ծառայությունը կոտրելու միջոցով: