ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիլիան Մբապեն 2025 թվականի ընթացքում դարձել է 59 գոլի հեղինակ՝ կրկնելով Ռոնալդուի ցուցանիշը

ՍՊՈՐՏ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն 2025 թվականի ընթացքում դարձել է 59 գոլի հեղինակ՝ կրկնելով ակումբի պատմական ռեկորդը: Այս մասին տեղեկացրել է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի «Սևիլիայի» դեմ խաղից հետո, հաղորդել է armsport.am-ը:

Այդ հանդիպմանը, որն ավարտվել է «Ռեալի» հաղթանակով (2:0), ֆրանսիացի ֆուտբոլիստը հաջողությամբ իրացրել է 11-մետրանոց հարվածը:

​Այսպիսով, Մբապեն հավասարվել է Կրիշտիանու Ռոնալդուի ցուցանիշին, ով նույնքան գոլ էր խփել 2013 թվականին: Քանի որ «Ռեալի» հաջորդ հանդիպումները նախատեսված են հունվարին, Կիլիանն այլևս հնարավորություն չունի գերազանցելու այդ ռեկորդն ընթացիկ տարում:

Հատկանշական է, որ «Սևիլիայի» դեմ խաղի վերջնամասում Մբապեն կարող էր խփել նաև իր 60-րդ գնդակը, սակայն 89-րդ րոպեին նշանակված երկրորդ 11-մետրանոցը մրցավար Ալեխանդրո Մունյիս Ռուիսը չեղարկել է տեսակրկնապատկումը դիտելուց հետո:

​Ռեկորդի կրկնությունը համընկել է ֆուտբոլիստի ծննդյան օրվա հետ. դեկտեմբերի 20-ին Մբապեն դարձել է 27 տարեկան: Խաղից հետո նա նշել է, որ իր համար մեծ պատիվ է տարին հաղթանակով եզրափակելն ու իր կուռքի՝ Կրիշտիանու Ռոնալդուի ձեռքբերումը կրկնելը:

Մբապեն իր գոլը նվիրել է պորտուգալացի լեգենդին՝ ընդգծելով նրա դերը «Ռեալի» պատմության մեջ և շնորհակալություն հայտնելով ակումբում հարմարվելու հարցում ցուցաբերած աջակցության համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular