ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուկաշենկոն կմեկնի Ռուսաստան․ նախատեսված է հանդիպում Պուտինի հետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 21-22-ն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության և Անկախ պետությունների համագործակցության գագաթնաժողովներին։ Միջոցառումները կանցկացվեն Սանկտ Պետերբուրգում, հայտնում է «Пул Первого» Telegram-ալիքը։

Ալիքի տեղեկությամբ, Լուկաշենկոն դեկտեմբերի 21-ին կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որը կանցկացվի նեղ և ընդլայնված կազմով։

Օրակարգում ներառված է երկու տասնյակ հարց։ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները կքննարկեն նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորումը, միջազգային գործունեության հիմնական ուղղությունները առաջիկա տարվա համար, ԵԱՏՄ հիմնական գործընկերների հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացման մոտեցումները և մի շարք այլ հարցեր։

Նախատեսված է նաև Բելառուսի նախագահի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին։ Նրանք կգնահատեն ինտեգրացիոն համագործակցության հեռանկարները, ինչպես նաև կվերլուծեն անցնող տարվա արդյունքները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular