ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տնից ու աշխատավայրից հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք ու թմրամիջոցներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իրավապահները դատարանի թույլտվությամբ խուզարկություններ են իրականացրել Մալաթիայում հայտնի ոսկու շուկայի տնօրեն Զոհրաբ Ասատրյանի բնակության և աշխատանքի վայրում։

Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կատարված խուզարկությունների ընթացքում Զ․ Ասատրյանի աշխատասենյակում հայտնաբերվել է ընդհանուր 0.31 գ. սպիտակ բյուրեղանման զանգված, «Զիփ» փաթեթ՝ լցված 1.08 գ. քաշով սպիտակ փոշենման զանգված և ապակյա գլանակ՝ սպիտակ հետքերով։ Զ․ Ասատրյանի բնակության վայր՝ Կուրղինյան փողոցի սեփական տան խուզարկությամբ հայտնաբերվել է առանց գործարանային համարի «Մակարով» տիպի ատրճանակ, 2 պահունակ, 9 մմ տ/չ 36 հատ փամփուշտ և 1 հատ 7․62 մմ տ/չ փամփուշտ, կողային համարը մաքրված «ՏՏ» տիպի ատրճանակ՝ պահեստատուփում առկա 2 փամփուշտով, օդամղիչ ատրճանակ, 2 տարա, որոնց մեջ առկա են եղել մանր արծաթագույն փամփուշտներ, թուր՝ պատյանով, 6 կաթոցիչ, 10 հատ մոխրացած հետքերով կաթուցիչ, «Տրամադոլ» գրառմամբ 16 դեղահաբ, 2 արկղ՝ դեղնականաչավուն զանգվածով, տուփով՝ դեղահաբերով, 6 գլանակ՝ որոնց թափանցիկ հատվածներից տեսանելի է հեղուկանման զանգված և «TH» գրառմամբ դեղահաբ, փաթեթ՝ 1․26 գ. դեղնականաչավուն զանգվածով, տարրա՝ խոտանման հետքերով, ապակե գլանակ՝ մոխրացած հետքերով, 2 փաթեթ՝ դեղնականաչավուն հետքերով։

Զ․ Ասատրյանին իրավապահները հայտնաբերել են նույն օրը Վանթյան 61 հասցեում, որտեղից ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու և ապօրինի զենք զինամթերք պահելու կրելու անմիջական ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել են  ոստիկանության Մալաթիայի բաժին։

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հատուկ պահպանվող տարածք է ավտոքարշակների միջոցով տեղափոխվել Զ․ Ասատրյանի կողմից շահագործվող «Range Rover» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Նշենք, որ Ասատրյանը Ազգային ժողովի նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, «Լեդի Հակոբ» մականվամբ Հակոբ Հակոբյանի մոտ ազգականն է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular