ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ արժե ամանորյա հանգիստը Հայաստանում և արտասահմանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամանորին մնացել են հաշված օրեր, շատ քաղաքացիներ նախընտրում են տոներն անցկացնել քաղաքից դուրս կամ արտասահմանում։ Իսկ ի՞նչ արժե ամանորյա հանգիստն ու տոնական տրամադրությունը Հայաստանում և արտասահմանում ՀՀ քաղաքացիների համար։ 

MediaHub-ը փորձեց համեմատել արժեքները․ և այսպես՝ ՀՀ-ում հանգիստը էժան հաճույք չէ, մասնավորապես, եթե քաղաքացին ցանկանում է հանգստանալ օրինակ՝ «Lastiver Resort» հյուրանոցում, ապա մեզ հայտնեցին, որ մնացել է մեկ Luxe կարգի սենյակ, որը երկու անձի համար դեկտեմբերի 31- հունվարի 4-ը կարժենա 780․000 դրամ, որի մեջ մտնում է ամանորյա գալա ընթրիք, տարբեր հյուրասիրություններ, ինչպես նաև նախաճաշ, շոգեբաղնիք, իսկ սենյակում կա ջակուզի։

Իսկ ահա «Tsaghkadzor Marriott Hotel»-ում երկու անձի համար ամանորյա փաթեթը կարժենա 500.000 դրամ, նման արժեք նշեց նաև «Aghveran Ararat Resort»-ը, որտեղ երկու անձի համար կարժենա 520.000 դրամ։ Ամենամատչելի գինը, սակայն, նշեց «Jermuk Moscow Health Resort»-ը, որտեղ ամանորյա փաթեթը մեկ անձի համար կարժենա 200.000 դրամ։ 

Իսկ ահա արտասահմանում կարծես ամանորյա հանգիստն ավելի մատչելի է, օրինակ Թիֆլիսում Ամանոր նշելը քաղաքացու վրա կարժենա, մոտավորապես 150․000 դրամ, իսկ ահա Աբու Դաբիում, ոչ միայն ավիատոմս, հյուրանոց, տրանսֆեր, նախաճաշ, այլ նաև հանրահայտ «Yas Island Theme Parks»-ի 4 այգիներ այցելելը կարժենա 610.000 դրամ։ Սակայն, ՀՀ-ից ավելի մատչելի կնստի ՀՀ քաղաքացիների համար Եգիպտոսում Ամանոր անցկացնելը, օրինակ՝ Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխում Ամանոր անցկացնելը ավիատոմսով, հյուրանոցը և all Inclusive սնունդով կարժենա 135․000 դրամ: Եթե դիտարկել Եգիպտոսի տարբեր քաղաքների տարբեր հյուրանոցներ, ապա հնարվոր է 200.000 դրամի շրջանակում անցկացնել Ամանորը։ 

Սակայն, գրեթե բոլոր Հայասատանի հյուրանոցներում Ամանորը անցկացնելու համար մնացել էր 1-2 սենյակ, փաստացի, ՀՀ քաղաքացիները շարունակում են Ամանորը անցկացնել ՀՀ տարածքում, սակայն, ըստ տուրիստական գործակալությունների՝ շատ ՀՀ քաղաքացիներ նախընտրում են Եգիպտոսը և Վրաստանն ամանորյա հանգստի համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular