ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալլա Պուգաչովայի նոր երգն անվանել են «Ռուսաստանին ուղղված ևս մեկ մարտահրավեր»

ՄՇԱԿՈՒՅԹ

Ռուս պրոդյուսերները վերլուծել են Ալլա Պուգաչովայի նոր`«Давай просто жить» երգը։ Սերգեյ Դվորցովը «Газете.Ru»-ին ասել է, որ երգը ևս մեկ մարտահրավեր է ռուս արտիստի կողմից։

Դվորցովի խոսքով՝ Ալեքսեյ Մալախովի գրած երգը չի թողարկվել առանց պատճառի։ Նա նշել է, որ ստեղծագործությունը պարունակում է մի ուղերձ, որը Պուգաչովան ցանկացել է փոխանցել իր ռուս երկրպագուներին։

«Սա ևս մեկ մարտահրավեր է Ռուսաստանին, նրա երկրպագուներին։ Իհարկե, այս երգը խոսում է այն մասին, որ նա երբեք չի հանձնվում, որ նա ուժեղ անհատականություն է։ Սա շատ հզոր երգ է, լավը։ Վստահ եմ, որ այն կհայտնվի լավագույն չարթերում, որտեղ նա այժմ գտնվում է»,-ասել է Սերգեյ Դվորցովը։

Պրոդյուսեր Պավել Ռուդչենկոն նույնպես նշել է երգի ուղերձը, բայց Պուգաչովայի նոր երգի մեջ որևէ առանձնապես հետաքրքիր բան չի գտել։ Նա նշել է, որ արտիստը, կարծես, վերադարձել է իր 90-ականների հնչողությանը։

«Երգը 90-ականների Պուգաչովայի ոճով է։ Իսկ տեքստն առանձնապես հետաքրքիր չէ։ Ընդհանուր առմամբ, այն անցողիկ, սովորական երգ է։ Միակ բանը համընդհանուր ուղերձն է։ Մնացած ամեն ինչ միջին է։ Հաշվի առնելով, որ անցել է 20-30 տարի, Պուգաչովան դեռևս հնչում է այնպես, ինչպես 90-ականներին»,-կիսվել է Պավել Ռուդչենկոն։

Ալլա Պուգաչովայի երգը թողարկվել է առցանց՝ դեկտեմբերի 19-ին։ Այնտեղ երգչուհին ողբում է իր ճակատագիրը լսողներին։ Երգում կան տողեր, որոնք արտիստը արտասանում է. «Сколько разбивали сердце, сколько раз стучала в дверь беда, беда, беда, беда»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular