ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էդուարդ Սպերցյանը՝ աղմկահարույց լուրերի կենտրոնում

ՍՊՈՐՏ

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի անունը կրկին հայտնվել է աղմկահարույց լուրերի կենտրոնում։

Chase պարբերականը հայտնել էր, թե Միլանի «Ինտերը» լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում 25-ամյա հայ ֆուտբոլիստի նկատմամբ՝ նշելով, որ իտալական ակումբը նույնիսկ կոնկրետ քայլեր է ձեռնարկել տրանսֆերը կյանքի կոչելու համար՝ Ա Սերիայի չեմպիոնության պայքարում կազմն ուժեղացնելու նպատակով։

Դրանից հետո ռուսական մամուլը կապ է հաստատել «Ինտերի» մամուլի ծառայության հետ, որտեղ կտրականապես հերքել են այդ տեղեկությունները։

«Մենք տեղեկություն չունենք, որ «Ինտերը» մտադիր է պայմանագիր կնքել Էդուարդ Սպերցյանի հետ»,- հայտնել են ակումբից։

Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման՝ հեղինակելով 9 գոլ և կատարելով 13 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Կրասնոդարի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականը, իսկ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular