ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստամբուլի մոտակայքում ռուսական ԱԹՍ է կործանվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի Քոջաելիի Իզմիթ շրջանի գյուղական վայրերից մեկում հայտնաբերվել է ռուսական արտադրության Orlan-10 հետախուզական անօդաչու թռչող սարք, ինչը հետաքննություն սկսելու պատճառ է դարձել, գրում է Turkiye today-ը։ Հաղորդումների համաձայն՝ բնակիչներն անօդաչուն նկատել են գյուղական Ջուբուքլուբալա թաղամասում և տեղեկացրել համապատասխան մարմիններին։ Հաղորդումից հետո տարածք են ուղարկվել ժանդարմերիայի խմբեր։

Սա այս շաբաթվա ընթացքում Թուրքիայում անօդաչու թռչող սարքի հետ կապված երկրորդ դեպքն է՝ երկուշաբթի թուրքական F-16-ների կողմից Չանքըրիի մոտակայքում անհայտ անօդաչու թռչող սարքի խոցումից հետո։ Orlan-10-ը միջին հեռահարության, բազմաֆունկցիոնալ անօդաչու թռչող սարք է, որը մշակվել է Սանկտ Պետերբուրգի «Special Technology Center» ՍՊԸ ռուսական ընկերության կողմից: ԱԹՍ-ն Ռուսաստանի պաշտպանության նախարարության սպառազինության մեջ է 2010 թվականից։

Այն նախատեսված է տարբեր առաքելությունների համար, այդ թվում՝ օդային հետախուզություն, դիտարկում, մոնիթորինգ, որոնում և փրկարարություն, մարտական ​​պատրաստություն, էլեկտրոնային խլացում, ռադիոազդանշանների հայտնաբերում և թիրախի հետևում։

Orlan-10-ը սովորաբար տեղակայվում է երկու կամ երեք միավորանոց խմբերով, որտեղ առաջին անօդաչու թռչող սարքը հետախուզություն է իրականացնում 1-1,5 կմ բարձրության վրա, երկրորդը՝ էլեկտրոնային պատերազմ վարում, իսկ երրորդը ծառայում է որպես տրանսպոնդեր՝ հետախուզական տեղեկատվությունը փոխանցելով կառավարման կենտրոնին։ 2022 թվականին Թուրքիայի Գումուշանեի Քուրթուն շրջանում սունկ հավաքող բնակիչները հայտնաբերել էին բեկորներ, որոնք հետագայում նույնականացվել են որպես ռուսական արտադրության Orlan-10 անօդաչու թռչող սարք։ Այդ միջադեպը նույնպես վերագրվել է ռուս-ուկրաինական հակամարտությանը, և ենթադրվում է, որ անօդաչուն դուրս է եկել վերահսկողությունից և հայտնվել է Թուրքիայի տարածքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular