Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը. Արմեն Մուրադյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
՛՛Ռոբոտային վիրաբուժությունն այսօր արդեն իրականություն դարձավ մեր Երկրում:
Հայաստանում, առաջին անգամ կատարվել են ռոբոտիկ վիրահատություններ ՍլավՄեդ բժշկական կենտրոնում:
Ուրախ եմ ու հպարտ,որ առաջինը հենց ուրոլոգիական վիրահատություն է կատարվել՝ երիկամի ռոբոտիկ մասնահատում։
Եվ ամենակարևորը՝ վիրահատությունը բարեհաջող է անցել:
Վիրահատական գործողությունն իրականացրել է մեր կոլեգան՝ուրոլոգ Մհեր Մխիթարյանը՛՛,-նշել է նա:
