ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկանության նախկին պաշտոնյան կաշառքի միջնորդության պատրվակով տարբեր անձանցից գումար է ստացել. մանրամասներ

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված  նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության նախկին ծառայողը, կաշառքի միջնորդության պատրվակով մի շարք անձանցից 2024 թվականի ընթացքում ստացել է տարբեր չափի դրամական միջոցներ, յուրաքանչյուր դեպքում՝ 250.000-400.000 ՀՀ դրամ:

Մասնավորապես՝ պարզվել է, որ հիշյալ քաղաքացիներն իրենց մատնանշած անձանց օգտին ապօրինի գործողության, այն է՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված ընթացակարգերի շրջանցմամբ վարորդական վկայականներ ստանալու, իսկ որոշ դեպքերում՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքը վերականգնելու համար, երկու այլ անձանց օժանդակությամբ փորձել են կաշառք տալ պաշտոնյաներին, սակայն կաշառք տալուն ուղղված գործողությունները նրանց կամքից անկախ հանգամանքներում չեն իրագործվել, քանի որ ՆԳՆ ոստիկանության նախկին ծառայողը, նշված անձանցից գումար ստանալով, այն որևէ պաշտոնատար անձի չի փոխանցել:

Կաշառքի միջնորդության պատրվակով գումար ստանալու համար ոստիկանության նախկին ծառայողին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասով: Պաշտոնատար անձանց կաշառք տալու փորձի օժանդակության համար երկու անձի մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Եվս հինգ անձի նկատմամբ կաշառք տալու փորձի համար հանրային քրեական հետապնդումներ չեն հարուցվել գործուն զղջալու հիմքով։

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

ՀԿԿ

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular