ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարսից ծոցն արյան գույն է ստացել, ինչպես աստվածաշնչյան մարգարեությունում

ՎԻԴԵՈ

Պարսից ծոցի ջրերը ներկվել են արնակարմիր գույնով, ինչպես եւ կանխատեսում էին աստվածաշնչյան մարգարեությունները Ահեղ դատաստանի օրվա մասին, գրել է Daily Mail թերթը։

Համացանցում տարածվել են տեսահոլովակներ իրանական Հորմուզ կղզուց։ Տեսանյութում պատկերված է այն պահը, երբ հորդառատ անձրեւը ափի երկայնքով մուգ կարմիր երանգ է ստացել՝ հոսելով ժայռերից։ Արնակարմրի հոսքը լցվել է օվկիանոս եւ փոխել ծովային ջրի գույնը, գրել է պարբերականը։

Նշվել է, որ Հովհանի Հայտնությունում հիշատակված է, որ ծովերը կկարմրեն աշխարհի վերջի մոտենալուն պես։ Չնայած աշխարհի վերջի մասին մարգարեությունների հետ կապին՝ կարմիր անձրեւներն Իրանում բացատրվում են Հորմուզ կղզու կարմիր ընդերքում երկաթի օքսիդի առատությամբ, գրել է պարբերականը։

Հետազոտողները պարզել են, որ կղզու ընդերքի ինքնատիպ քիմիական բաղադրությունը ձեւավորվել է միլիոնավոր տարիների ընթացքում եւ ներառում է թերթաքարի, կավի, հրաբխային հանքաքարերի եւ ավելի քան 70 հանքանյութերի շերտեր։ Daily Mail-ի տեղեկացմամբ՝ Հորմուզում կարմիր գույնի առատությունը պայմանավորված է երկաթի օքսիդի առկայությամբ, որը հայտնի է նաեւ որպես հեմատիտ, որը գոյացել է կղզում բազմաթիվ դարեր առաջ, հրաբխային ակտիվության արդյունքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular