ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինտրիգ, դրայվ, էներգիա․ Սուպեր Սաքոն ու Իվետա Մուկուչյանը հանդես կգան դուետով

ՖՈՏՈ

Ռեփեր Սուպեր Սաքոն և երգչուհի Իվետա Մուկուչյանը շուտով կներկայացնեն համատեղ տեսահոլովակ։ Երգի ստեղծման և նկարահանումների առաջին մանրամասները Tert.am Life-ի հետ զրույցում պատմել է ռեփերի պրոդյուսեր Լիլիթ Գալստյանը՝ ներկայացնելով թե՛ ստեղծագործական ընթացքը, թե՛ բեքսթեյջային հետաքրքիր դրվագներ։

«Իվետայի և Սուպեր Սաքոյի դուետը նկարահանվել է օրերս՝ Հայաստանում։ Երգը երկու լեզվով է՝ հայերեն և անգլերեն։ Իվետան այս դուետում հանդես է գալիս որպես էներգիայի իրական աղբյուր, մոտիվացիա է, ոգեշնչում։ Սա երկու մարդկանց պատմություն է, ովքեր երկար տարիներ ապրել են արտերկրում, ու նրանց մտածողությունը լրիվ այլ կերպ է ձևավորվել։ Նրանք կարծես ուրիշ ալիքի վրա լինեն, և հենց դա է, որ նրանց համագործակցությունը դարձնում է շատ յուրահատուկ ու գեղեցիկ։ 

 

Երգը այն տեսակներից է, երբ առաջին հայացքից թվում է՝ անհամատեղելիություն կա, բայց, երբ լսում ես երգը, հասկանում, որ շատ գեղեցիկ ու շատ հետաքրքիր դուետ է ստացվել»։

Պրոդյուսերի խոսքով՝ երգն ունի ինտրիգային բնույթ. «Երգը ինտրիգների մասին է՝ և՛ կնոջ, և՛ տղամարդու տեսանկյունից։ Այն ավելի շատ ինտրիգային կյանքի պատմություն է։ Դեռ վերջնական սցենարային լուծում չունենք, բայց պատկերացնում ենք, որ տեսահոլովակը պետք է լինի շատ էսթետիկ ու ինտրիգային։ Երգն ինքնին շատ դրայվով է․ լսելիս անընդհատ ինչ-որ բան ես ուզում անել, քեզ ես պատկերացնում այդ պատմության մեջ՝ թե՛ աղջկա, թե՛ տղայի տեղում։ Մի հատուկ զգացողություն է ստեղծվում»,- պատմեց Լիլիթ Գալստյանն, ով հետևել է նկարահանման ողջ ընթացքը: 

Խոսելով Իվետա Մկուչյանի և Սուպեր Սաքոյի համագործակցության մասին՝ Լիլիթ Գալստյանը նշեց. «Սաքոն շատ տոլերանտ մարդ է և միշտ հակված է կոմպրոմիսի։ Եթե Իվետան որոշում է ինչ-որ բան, Սաքոն ասում է՝ արի քննարկենք, հասկանանք՝ ճիշտ է, ու անենք։ Թե՛ Իվետայի, թե՛ Սաքոյի հետ աշխատելը մեծ պատասխանատվություն է, որովհետև երկուսն էլ շատ պահանջկոտ արտիստներ են։

Ստեղծագործող մարդիկ են, և հաճախ լինում է այնպես, որ հենց այդ պահին մի նոր գաղափար է գալիս, մի նոր ալիք, ու դրա համար ամբողջ գործընթացը պետք է վերակազմակերպել: Այդ պահին շատ կարևոր է այնպես աշխատել, որ ստեղծագործական թիմը չզգա այդ փոփոխությունը»:

Պրոդյուսերը հավելեց, որ Սուպեր Սաքոյի հետ աշխատում են արդեն հինգ տարի. «Մի կողմից Սաքոն ամենահեշտ արտիստներից է՝ կոմպրոմիսի գալու առումով, բայց մյուս կողմից շատ բարդ է, որովհետև ամեն ինչ շատ խորն ու արմատական է տեսնում։ Երբեմն մեր ընկալումները չեն համընկնում, բայց մենք գնում ենք նրա մտածողության հետևից ու փորձում ենք իրականացնել այդ գաղափարները»։

Լիլիթ Գալստյանը անդրադարձավ նաև մեծ նախագծերի պատասխանատվությանը. «Օպերայում 50 հազար մարդու առաջ ելույթ ունենալը շատ պարտավորեցնող է։ Բեմ, լույս, ձայն, արտիստների կոմունիկացիա… Մի օր ես էի խուճապի մեջ, Սաքոն ասում էր՝ հանգստացիր, ամեն ինչ հեշտ է, հաջորդ օրը տեսահոլովակի նկարահանման ժամանակ ինքն էր խուճապի մեջ, ես էի ասում՝ Սաք, հանգստացի՛ր»։

Զրույցի ընթացքում նա նշեց նաև, որ Սաքոն երկար ժամանակ Հայաստանում չի ապրում. «Հայկական շուկան նա ճանաչում է այնքանով, որքանով մենք ենք ներկայացնում։ Գալիս է ամերիկյան մտածողությամբ, բայց ես միշտ ասում եմ՝ Հայաստանում ամեն ինչ այդքան հեշտ չէ իրականացնել։ Ինչքան էլ ուզենք աշխատել նույն ձեռագրով, շատ դեպքերում դեռ ստիպված ենք զիջումների գնալ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular