ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աբովյանի 37-ամյա բնակչուհին կեղծ թղթադրամներ էր իրացրել մի շարք բնակավայրերում. ինչ է հայտնի

ԻՐԱՎՈՒՆՔ

Դրամանենգության առաջին ահազանգը ստացվեց դեկտեմբերի 13-ին. Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող դեղատանը վաճառողին տվել են 50 000 անվանական արժողությամբ կեղծ թղթադրամ։

Մարտունու բաժնի համայնքային ոստիկանները պարզել են, որ ժամը 18.30-ի սահմաններում մի կին նշված դեղատանը գնելով 11 800 դրամի ապրանք՝ դեղագործ-վաճառողուհուն տվել էր 50 000 անվանական արժողությամբ կեղծ թղթադրամ և ստացել 38 200 դրամ մանրը:

Համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել էր Աբովյան քաղաքի 37-ամյա բնակչուհին:

Պարզվել էր նաև, որ նա նույն օրը կեղծ թղթադրամով առևտուր էր արել նաև Մարտունի քաղաքի Պռոշյան փողոցում գտնվող դեղատնից: Այս դեպքում ևս գնումների դիմաց վճարել էր 50 000 անվանական արժողությամբ կեղծ թղթադրամով և ստացել 32 000 դրամ մանրը:

Համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 15-ին 37-ամյա կինը հայտնաբերվել և ներկայացվել է Մարտունու բաժին։ Պարզվել է, որ նա կեղծ թղթադրամ էր իրացրել նաև դեկտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիկ բնակավայրի երկու դեղատներում. Կենտրոնական փողոցում գործող դեղատանը 9000 դրամի գնումների դիմաց վճարելով 50 000 անվանական արժողության կեղծ թղթադրամով՝ ստացել էր 41 000 դրամ մանրը, իսկ Շահինյան փողոցում գտնվող դեղատանը 11 600 դրամի գնումների դիմաց դարձյալ վճարելով 50 000 անվանական արժողությամբ կեղծ թղթադրամով՝ 38 000 դրամ մանրը ստացել ու հեռացել էր։

Հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 37-ամյա կինը նմանատիպ հանցարարքներ է կատարել նաև հանրապետության այլ բնակավայրերում՝ ամեն անգամ գնումների դիմաց վճարելով 50 000 անվանական արժողությամբ կեղծ թղթադրամ:

Տուժողներից ընդունվել են հաղորդումներ:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 37-ամյա կինը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

ՆԳՆ ոստիկանություն

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular