ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 18-19-ը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բացահայտվել է 124 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝
57 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
9-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության,
5-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, թմրանյութի հայտնաբերման, փաստաթղթեր կեղծելու,
4 դեպք՝ թմրանյութի իրացման,
3-ական դեպք՝ խարդախության, սառը զենքի հայտնաբերման,
2-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության առանց իրացման նպատակի։

Բացահայտվել է հոգեկան ներգործության, ավազակության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, հողամասերի ինքնակամ զավթումանը չկասցնելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

3-ական դեպք՝ խարդախության, անձնական ունեցվածքի գողության։

Հայտնաբերվել է 8 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․ 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular